Մեղուների Փախուստը։

Մի անգամ գնացել էինք տատիկիս գյուղ՝ Կաթնաղբյուր։ Տատիկիս եղբայրը մեղուներ է պահում և այդ օրը, փեթակներից մեկի մեղուները դուրս էին եկել փեթակից և հավաքվել էին ծառի վրա։ Տատիկիս եղբայրը անմիջապես նկատեց մեղուների փախուստը և փեթակը մոտեցնելով մեղուներին՝ վերադարձրեց նրանց իրենց տնակ։

Տորք Անգեղ

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: