Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառատ, ծանր, որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ: Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:
…Ասում են ,ես անձրևի տակ եմ ծնվել և , երբ աշխարհ եկա՝առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը:
Գոռգոռում են ամպերը , կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում:
Դա օգոստոսն էր , բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում:
Առանց մորս համաձայնությունը հարցնելու , շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը: Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար…
Ահը սրտում իջել է մայրս լեռներից՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից: Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ , բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս: Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում, մինչև ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար:
Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր ,որ դեռևս կենդանի եմ:
Կես դար է անցել այդ օրերից : Դու վաղուց ննջում ես հողի տակ ,աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը, վաղամեռ մա՛յր իմ: Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ , ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում:
Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ՝ քո վերջին պտուղը:
Author: Արեգ Հարությունյան
Հայրենագիտության ուսումնական երրորդ շրջան
Բոլոր իմ հայրենագիտության դասերը- Այստեղ
Հայրենագիտություն
1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։
1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։
Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։
1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։
Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։
Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժեղն է:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: առյուծը մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Թագավոր, մեծ, բարձր, երկմել։
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Այո, թեթև, փոքր, փոքրահոգի, կառուցել, սոված։
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Հովազ
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Զիջել, կասկածել, նախազգուշացնել, կոչել, ոչնչացնել:
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր-700, 800-ութ հարյուր, երեք հարյուր-300, երկու հարյուր երեսուն։
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ «Արքայական որս» «հզոր արքայական մռնչոց»
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
ծալվածք-վածք-ուտ
համակարգչ-ային-վեր
հաջորդ-ական-ջ
ան-ակ-նոց
խմոր-եղեն-յա
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
Ուսումնական երրորդ շրջան
1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը: https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
3. Գործնական պարապմունքներից, որի՞ն ես մասնակցել և ի՞նչ ես սովորել։https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Ուսումնական երրորդ շրջան 1.
Ես երբ երգի դասաժամն է մեկ-մեկ ես երգի փոխարեն գնումեմ մաքրել մեր դպրոցը ախտոտումից
Բնագիտություն
Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, որում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:
Մթնոլորտը կազմված է տարբեր նյութերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը գոլորշիանալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:
Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքային ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդանի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք է:
Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնելով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպանել և պաշտպանել:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է բնությունը:
- Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կապում:
- Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
Մաթեմատիկա
Մայրենի
- Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ) — 4-5-րդ դասարաններ:
- Տերյանական օրեր (տերյանական ֆլեշմոբ)— 5-րդ դասարաններ
- Բառարանընթերցման ֆլեշմոբ-4-5-րդ դասարաններ https://aregharutynyan.home.blog/2022/02/08/%d6%83%d5%ac%d5%a5%d5%b7%d5%b4%d5%b8%d5%a2/
- «Ուսումնական գարուն» նախագիծ— 4-5-րդ դասարաններ https://aregharutynyan.home.blog/2022/03/28/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6/
- Կարդում ենք Աղայան— 4-5-րդ դասարան https://aregharutynyan.home.blog/2022/04/11/3155/
- Արևմտահայերենի նախագծերին քո մասակցությունը-4-5-րդ դասարաններ
- «Գնում եմ Մայր դպրոց» — 5-րդ դասարաններ
- «Հյուսիսափայլ TV»-ին քո մասնակցությունը։ Մասնակցել եմ
- Հյուսիսային դպրոցի ուրբաթ համերգին քո մասնակցությունը՝ Ծովինար. Սանասարի և Բաղդասարի ծնունդը-4-5-րդ դասարաններ։ Մասնակցել եմ
- ստեղծագործական աշխատանքներ — 4-5-րդ դասարաններ։ Բոլոր ստեղծագործական աշխատանքները կատարել եմ
- ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ — 4-5-րդ դասարաններ։ https://aregharutynyan.home.blog/2021/12/17/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be/
- մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին։ Բոլորին մասնակցել եմ
Фортуна и дитя
Можно верить в фортуну но нужно верить в свой силы и возможности. Кто упорно и настойчиво работает к тому приходит успех и богатство и слава. Когда к человеку приходит удача он часто забывает за нее поблагадорить. А в бедах и в неприятностьях люди склонны обвинять всех и в первую очередь фортуну.