22.04.2020
Ответить на вопросы.
1.Что понял барон, увидев оленя и дерево у него на голове?
Он понял что в резултате стрельбы косточками, вирасло дерево на голове оленя
2.Какие эмоции вы испытали во время чтения? (смех, удивление, радость).
смех
А.Почему у оленя, которого встретил барон, между рог росла вишня?
Один лет назад Барон стрелял в него вишнёвой косточкой
Б.Что купил главный герой по дороге?
вишню
В.Кого встретил в лесу барон Мюнхгаузен?
Оленя
4. Опиши оленя. Он какой?
Олень бил Стройный, красивый, с огромными рогами
5. Перепишите, найдите пропущенные слова из текста.
Иду я как-то иду и угощаюсь сладкими, сочными вишнями, которые купил по дороге.
Она попала ему в лоб и не причинила никакого вреда.
Я сразу догадался, что это дерево выросло из той косточкой, которая в прошлом году послужила мне пулей.
Ինչպես է առաջանում ծիածանը

Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է րոպեներ։Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի կաթիլներում արեգակի ճառագայթների շեղման, անդրադարձման երևույթներով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։

21.04.2020
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ճանապարհ, քաղցր, վարկյան
- Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք – Զարմանալի
Ճանապարհ – արահետ
Իսկույն – անմիջապես
Ամուր – պինդ
Բուսնել – ծլել
Խոշոր – մեծ
- Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը թափահարեց եղջերուն թնդաց, բայց միայն գլուխը:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:
Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
- Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:
Ես սիրում եմ միս ուտել, բայց ես որսորդությամբ չէի զբաղվի։
- Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը
20.04.2020




Ութոտնուկ նապաստակը
Ես փոխանցում եմ մեդիա հմտություններ
16.04.2020
Պատմի՛ր 25500 թվի մասին:
Թիվը գրի՛ր տառերով:
Քսանհինգ հազար հինգ հարյուր։
25500-ն ունի զրո տասնյակ և զրո միավոր
Հարևան թվերն են՝ 25501-25499
Բացահայտում ենք Հայաստանը։
Քաղենիի ամրոց
Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ։
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։
Հյուսիսային պատին կից եկեղեցին է՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։
Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է։
Քարտեզի վրա ամրոցի տեղանքն է։

