Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցերով:
- Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:
Իմ համառ ամենա գեղեցիկը
Աչքերի համար սիրուն է էլեմենտը, որովհետև էլեմենտը կարողանում է Ժամացույցի սլաքը պտտացնել։
Աչքերի համար սիրուն է քարը: աչքերը տեսնում է քարը պինդ է պետք չի գալիս, բայց, որ իրար վրա դնես տուն կկառուցես։
Տառերը աչքերի համար սիրուն են, աչքերը տեսնում են ուղակի տառեր փոքր մասնիկներ են, բայց տառերի խումբը ստեղծել գիրք,պատմվածք և հեքիաթ։
- Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Էակ- Շնչավոր գոյացություն, արարած-մարդ:
Տրտնջալ-դժգոհել-բողոքել
- Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:
Աչք-աչքեր
Ջուր-ջրեր
Թոշակ-թոշակներ
Էակ-էակներ
Գազանանոց-գազանանոցներ
Սխալ-սխալներ
Մանրադիտակ-մանրադիտակներ
Կենդանի- կենդանիներ
Կաթիլ-կաթիլներ
Կասկածներ-կասկած
Հեռադիտակ-հեռադիտակներ
- Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:
Մեծ աչքեր։
Քաղցրահամ ջուր։
Քիչ թոշակ։
Քնքուշ էակ։
Մեծ գազանանոց։
Փոքր սխալ։