ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։ Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։ Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։ – Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։ – Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։ Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։ Ասում է՝ լավ․ համաձայնում է։ Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։ Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։ – Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։ Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․ – Էդ ո՞ւր եկար։ – Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։ – Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․ – Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։ – Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։ – Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։ Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։ – Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։ – Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։ Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։ Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։ – Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։ – Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։ Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։ Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։ – Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։ – Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։ Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։ – Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։ – Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։ – ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։ – Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։ Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։ – Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․ – Հը՜, հո չե՞ս բարկանում։ – Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․ – Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։ – Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։ Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։ – Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։ – Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։ – Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։ – Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։ Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։ Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։ – Ո՞րը։ – Որը կպատահի։ Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում․ – Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․ – Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․ – Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․ – Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։ Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․ Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․ – Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․ Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։ – Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․ Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․ – Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․ – Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․ – Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։ Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Երբ հանդիպեցին աղվեսն ու ծիտը։

-Բարև, ծիտ,- ասաց աղվեսը։

-Բարև, աղվես,- ասաց ծիտը։

-Ինչպե՞ս ես,- ասաց աղվեսը։

-Լավ, իսկ դու՞,- ասաց ծիտը։

-Ես լավ եմ,- ասաց աղվեսը։

-Իսկ այսօր ի՞նչ ես կերել,- ասաց ծիտը։

-Գարի եմ կերել, իսկ դու՞,- ասաց աղվեսը։

-Ես էլ միս եմ կերել,- ասաց ծիտը։

-Դու այսօր ինչո՞վ ես զբաղվել առավոտյան,- ասաց աղվեսը։

-Հեռուստացույց նայելով,- ասաց ծիտը։

-Ես էլ դուրսը ման գալով եմ զբաղվում,- ասաց աղվեսը։

Երկխոսություն

Բադիկի և արծիվի երգխոսությունը։

— Բարև,արծիվ ինչպե՞ս ես։

— Լավ եմ բադիկ, իսկ դու ինչպես ես։

— Լավ եմ արծիվ, իսկ դու ի՞նչ ես արել այսօր։

— Ոչ միբան ես ուտելիք եմ ման գալիս, իսկ դու ինչ ես արել այսօր։

— Ես ձագեերիս եմ կերակրում։

— Դե ցտեսություն ես պետք է գործ անեմ։

Հունվարի 28

Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է։ Մեր բանակը քսանութ տարեկան է։ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխա տանքային օր։Իմ հայրիկն էլ է ծառայել մեր հայոց բանակին և ես հպարտ եմ դրա համար։ ուղիղ 10 տարի անց ես էլ եմ ծառայելու այդ բանակին մեր հայոց բանակին:

Դդմի մասին տեղեկություններ

  1. Դդմի կյանքի փուլերըԴդում – Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղից է։ – Դդումը և նրա սերմերը օգտագործվել են հարյուրավոր դարեր առաջ: – Դդումը ունի կյանքի 6 փուլ, որոնք են՝ սերմ, բողբոջ, որթատունկ, ծաղիկ, կանաչ պտուղ և դդում:Դդմի կյանքի փուլերը Սերմ Բողբոջ Որթատունկ Դդում Կանաչ պտուղ ԾաղիկԱմենամեծ դդումը – Դդմի քաշը տատանվում է միջինում 2-8 կգ.: – Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն տարի անցկացվում է ‹‹Ամենամեծ դդում›› մրցույթը:‹‹Հելոյին›› – Դդումի հետ կապված մեկ այլ իրադարձություն է ‹‹Հելոյին›› տոնի նշումը, որը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի 31-ին: – Այդ տոնը նշում են մի շարք երկրներում, բայց ամենատարածվածը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:‹‹Հելոյին›› – Այդ օրը հատկապես սիրված է երեխաների կողմից, քանի որ նրանք հագնում են տարբեր կախարդների զգեստներ և տնից- տուն քաղցրավենիք են հավաքում և աղոթում այդ ընտանիքում մահացած մարդկանց համար: – Այդ տոնի նշանն է փորագրած դդումը:
Картинки по запросу ամենամեծ դդումի մասին և նրա քաշը
Картинки по запросу ամենամեծ դդումի մասին և նրա քաշը
tykva_3_600

Աշխարհում հայտնի է դդմի մոտ 20 տեսակ: Դդումը լինում է վայրի և մշակովի:  Վայրի տեսակները հիմնականում հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային մասերում: Կան դդմի դեկորատիվ տեսակներ և հատուկ տեսակներ, որոնք աճեցնում են որպես անասնակեր:

Պտուղները լինում են տարբեր մեծության, ձևերի և գույների։ Դդումը շատ օգտակար է, նրա պտուղը և սերմերը պարունակում են շաքարներ, հանքային նյութեր և  մեծ քանակությամբ տարբեր վիտամիններ։ Դդմի սերմերից ստանում են նաև յուղ:

Ասիայում դդմի կեղևից պատրաստում են ըմպամաններ:

Ամենամեծ դդումը աճեցրել է Քրիս անունով մի ամերիկացի, այդ դդմի քաշը եղել է 820կգ.:

Դդումը օգտագործում են և հում, և եփած: Նրանից պատրաստում են հյութեր, աղցաններ, ապուրներ, տաք ուտեստներ, մուրաբա և չիր:

Ամենահայտնին մեզ համար ղափաման է, որը եփում են բրնձով, չիր-չամչով և մեղրով:

Տարօրինակ դդում

Կար մի դդում, որի անունը Դոնգ էր։ Դոնգ դդումը խոսում է և քայլում: Նրա բերանի մեջ միշտ դդումի հյութ էր լինում։ Այդ դդումը ապրում է Դդմումո մոլորակում և Դդմումո մոլորակը դդումից էր։ Այդ մոլորակում մարդ չկար, բայց բոլորը դդումներ էին։ Այդ դդումները սովորական դդումներ էին, բայց Դոնգ դդումը կարողանում էր խոսել և քայլել։

Սովորելու ենք մրգերի և բանջարեղենների, հատկապես՝ դդմի օգտակարության մասին

All the fruits and vegetables contain vitamins.-Բոլոր մրգերն ու բանջարեղենները պարունակում են վիտամիններ

You can use any fruits and vegetables to make many kinds of salads. The simplest vegetable salad is to chop up lettuce and mix it with any other vegetable(s), then add some pepper or vinegar, maybe even both.-Դուք կարող եք օգտագործել որևէ միրգ կամ բանջարեղեն և տարբեր տեսակի աղցաններ պատրաստել։ Ամենապարզ բանջարեղենի աղցանը հետևյալն է՝ կտրատում եք հազարը և խառնում ցանկացած բանջարեղենի հետ, հետո ավելացնում մի քիչ պղպեղ կամ քացախ, հնարավոր է նաև երկուսն էլ միասին։

Get a bowl and a a head of lettuce -վերցնում ենք խորը ափսե և մի գլուխ հազար 

Wash the lettuce, then dry. Լվանում ենք հազարը, հետո չորացնում։ Break the leaves off. Պոկում ենք տերևները։

If you prefer, you may use mixed greens․ Եթե նախընտրում եք, կարող եք օգտագործել խառը կանաչի։

Add vegetables that you like. Ավելացնել ձեր ուզած բանջարեղենները։

Wash and chop a few tomatoes․․․ Լվա և կտրատիր մի քանի հատ լոլիկ

Add-ավելացրու՛մի քիչ պանիր։ Add some cheese.

Ավելացրու մի քիչ աղ, սև պղպեղ և ձեթ։ Add some salt, pepper and oil.

Mix all of the ingredients in the bowl. Խորը ափսեի մեջ խառնիր բաղադրությունները։

Don’t add “too many different ingredients” to your salad. Մի՛ ավելացրու չափից ավելի բաղադրություններ քո աղցանին:

Նույն բառապաշարով կարելի է պատրաստել ցանկացած աղցան։

Oranges are known for vitamin C but it also contains vitamin A, and calcium. Raspberries also contain vitamin C. Նարինջը հայտնի է վիտամին C-ով, սակայն այն նաև պարունակում է վիտամին A․

No fruits have vitamin d. You can get it from going outside for 15 or you can buy tablets that have vitamin d. Ոչ մի միրգ չի պարունակում վիտամին D. Դուք կարող եք ստանալ այն՝ 15 րոպե բակ դուրս գալուվ կամ D վիտամին պարունակող դեղահաբեր գնելով։

Դդմի ռեցեպտների ներկայացումներ՝ երկլեզու կամ եռալեզու, դրանց պատրաստում։ Օրինակ՝

Մենք գնացել էինք սահադաշտ

Մենք ավտոբուսով դասարանի հետ գնացել էինք սահադաշտ: Սահադաշտ ես առաջին անգամ էի գնում։ Սովորեցի քշել, բայց այդքան էլ լավ չէի քշում, ընկնում էի ես, նաև իմ ընկերները։Երբ ես ընկնում էի սահադաշտում, իմ ընկերները օգնում էին ինձ բարձրանալ ու նորից սահել։ Մեր դասարանում ամենից լավ սահում էր Յանան։

Image may contain: Karina Mamyan, outdoor
Image may contain: 3 people, including Մարինե Մխիթարյան, people smiling, people standing, basketball court and shoes
Image may contain: one or more people, people standing, shoes and basketball court

Winter Text

Winter is the coldest season of the year. Everything is frozen.   The nights get longer and the days get shorter.   You can see the ground covered with snow. It snows a lot in the winter.     Some animals like bears, hedgehogs, bats, turtles hibernate during winter.    Snowflakes is falling on the ground. Water freezes and the ponds get covered with ice.     You have to be careful not to slip on the ice. Icicles hang from the rooftops.    Most of the trees are bare, without leaves.    But evergreen trees keep theirs leaves.     People shovel the snow off the paths and the driveway.  Let’s see what should wear in winter to keep us warm. Sweater, boots jacket, scarf, beanie hat, gloves.  Children love playing in the snow and having snowball fights.  They are having fun building a snowman.  The girl is ice-skating.  Two little girls are sledding down the hill.  A boy is skiing. Snowboarding is very fun, too! That girl is making snow angel! But now it’s getting late and everyone goes home.  It’s so good to sit by the fireplace and warm our hands and feet and have a hot chocolate.  If you keep down with the cold, you can have a hot tea or you can wrap yourself up in a blanket to keep you warm.  It is snowing heavily. You should better stay indoors.