Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին։ Մեսրոպ Մաշտոցը ուներ աշակերտ անունով Կորյուն։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է այբուբենը։ 4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։
Երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր)։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն՝ արթուն, հսկող) անունով (հեթանոսական ենթադրյալ անունը՝ Սուրեն)։ Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն («վարժեալ էր հելլենացի և ասորի դպրութեամբ») և Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ քրիստեական հիմնավոր դաստիարակություն։ «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ։ Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև) ունենալուց հետո նրանք բաժանվել են։ Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն։