1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2. Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:
  3. Բոսոր֊կարմիր,արնագույն,շառագույն,հրակարմիր։
  4. պարիկ֊Հավերժահարս, փերի, ըղձանույշ, հուշկապարիկ:
  5. Դալկահար֊գունատ,դժգույն։
  6. Խորհել֊մտածել,մտորել,մտմտալ։
  7. Ստրուկ֊ծառա,գերի,ճորտ,անազատ,հպատակ։
  8. ——————————————————————————————————————
  • Առանց թռիչքի կյանքը գին չունի…” : Բացատրի՛ր այս նախադասությունը: 
  • Առանց թռիչքի կյանքը գին չունի , քանի որ ինչպես թռչունը առանց թևերի չի կարող լինել ազատ , չի կարող թռչել ,այնպես էլ մարդու կյանքը առանց ազատության անհնարար է։
  • ———————————————————————————————————————————————————————————
  • Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են):
  • Աղբյուրի ոգի,նազելի ոգի,լուսեղեն ոգի։
  • ———————————————————————————————————————————
  • Գտի՛ր ստեղծագործության բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):
  • Ազատությունը։
  • Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի  
  • ______________________________________________________________________________________________________________-
  • բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:
  • Դալկահար֊դալկ+ահար֊ածանցավոր բառ։
  • Թանկագին֊թանկ+ա+գին֊բարդ բառ։
  • Անպատճառ֊ան+պատճառ֊ածանցավոր։
  • Խնդագին֊խնդ+ագին֊ածանցավոր բառ։
  • Լուսեղեն֊լուս+եղեն֊ածանցավոր բառ։
  • Նազելի֊նազ+ելի֊ածանցավոր բառ։

English

I live in a house. Our house is big. There are two floors in it. There are six rooms in our house. There is a living room, two bedrooms and a big hall on the ground floor. There are children’s rooms and my father’s study on the first floor. My room is on the first floor. I have two big windows in my room. It is big and light. In my room I have a bed, a desk, a chair and two bookshelves. In the evening our family likes to get together in the living room. We watch TV and speak there. There is also a big garden and a yard in front of the house. I like our house very much.

Հայրենագիտություն 11/11/2021

Նոյեմբեր 8-12

Գրիգոր Լուսավորիչ և Խոր Վիրապ

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում նանտարկությունից։
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրո

Մաթեմատիկա 11/11/2021

1․ Ի՞նչ է անկյունը։
Մեկ կետից դուրս եկող երկու ճառագայթներով կազմված պատկերը
կոչվում է անկյուն։

2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։
Աստիճանը

3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
90 աստիճան

4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
180 աստիճան

5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։
Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն։

6․ Ինչպիսի՞ անկյուննէ կոչվում բութ անկյուն։
Ուղիղ անկյունից մեծը բութ անկյունն է։

7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։

Երկու ուղիղներ հատվելիս անյուններ են կազմում։ Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են, կոչվում են ուղղահայաց ուղիղներ։

8․ Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։

9․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

10․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։
11․ Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։

12․ Կատարե՛ք գործողությունները
739 (296-18) – (644-600) 2

3680:20-(394-90):2

  1. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։
    14․ AB հատվածը C և D կետերով բաժանված են AC, CD և DB երեք մասերի։ AC հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ DB հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։ Որքա՞ն է AB հատվածի երկարությունը։
    15․ Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։ Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։