Խնդիրներ բանավոր մաթեմատիկա

1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001 2) 969 3) 990 4) 971 969

2. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:
1) 16 _

2) 17

3) 15

4) 18
3. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով –

2) մսով

3) պանրով

4) հնարավոր չէ ասել
4. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:
1) 3-

2) 4

3) 5

4) 6


5. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
1) 5

2) 4

3) 3-

4) երբեք չի հավասարվի

6. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է
մարդատար վագոնի երկարությունը:
1) 3

2) 7-

3) 9

4) 11

7.Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում: 625 ճագար 375հավ

8.Քանի եռանկյուն կա նկարում։27

unnamed

9. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա: 2 3 5 7 11 13

10. Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500դրամ։ Առաջին տեսակի կոնֆետներից, որի 1 կիլոգրամն արժե 2200դրամ, գնել են 2կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1կիլոգրամը 700դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։ 6500-4400=2100