Month: March 2021
Զատկածեսն ընտանիքում 2021
- Ուտեսների մեջ ի՞նչ բանջարեղեններ եք օգտագործել, ի՞նչ օգտակար հատկություններ ունեն:
Զատկածեսն իմ ընտանիքում՝ պատմիր ածիկացանի մասին: Մինչև զատիկը ես և մայրիկս ցորենը և ոսպը ափսեյի մեջ դնում ենք խոնավ բամբակի վրա և ամեն օր բամբակը խոնավեցնում էնք որպեզի հատիկները կանաչ ծիլ տան և մեծանան։
Ընտանիքի անդամների հետ պատմի՛ր զատկական ուտեստների մասին: զատիկի օրը ներկում էնք ձու սոխի կլեպներով։ զատկական ուտեստներից է նաև բրնձով փլավ չրերով և չամիչներով ինչպես նաև տապակում են կանաչեղեն՝ բանջար։ Զատկական քաղցրավենիքներից են կաթնահունձ, կլոր գաթան։ Զատկի ծեսի ժամանակ մենք ձվերով կռիվ էինք անում:
Մարտ 29֊31
Տեղեկություններ գրել արձանների մասին
- <<Տղամարդիկ>>
- Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։
- <<Առնո Բաբաջանյան>>
- Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
- <<Կարաբալա>>
Կարա Բալան ծնվել է 20-րդ դարի սկզբում, որոշ աղբյուրներում նշվում է 1900 թվականին[1], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։
1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։
Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ասրյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ասրյանին։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։
- <<Ջրավաճառ պատանին>>
- Ծառերի և թփերի միջից երևում է հին Երևանի ջրավաճառների հավաքական կերպարը ներկայացնող “Ջրավաճառ պատանին” (“Երևանի սառը ջուր”) քանդակը (14) (1970թ., քանդակագործ Հ. Բեջանյան): Այն խորհրդանշում է ժամանակին քաղաքային կյանքին շատ բնորոշ կողմերից մեկը։
Պարապմունք 69
Part Two
The men said to him: “You can help us. We found some gold. Help to get it and then we can share the gold”. Tom was very happy. He wanted to give the gold to his parents, because they were very poor. The two men took him to a house. The house had a window with bars.
“You are very small”, they said, “You can get through the bars. There are many gold coins in the house. Take the coins and come back. Then we can share them”.
Tom got into the room and brought the coins to the window. When he finished he said to them:
“Now, take me down, please”. But the men didn’t take him down. They laughed and ran away. Tom began to cry.
There were some trees near the window. Tom climbed down one of the trees and fell on the ground. One of the coins was there. “This is my gold”, Tom said. “I shall take it. I shall give it to my parents. They will be very happy”. He took the coin home and gave it to his parents. But the gold coins belonged to the King. The next day the King went to the house, but there were not any gold coins there. “Send my soldiers to find the gold”, the King ordered. The soldiers came to Tom’s house and found the gold coin there. They took Tom’s parents to the King. “These people took your gold”, they said.
Tom went to the King and told him about the two men. Soon the Kings soldiers found the men. The King got his gold and punished the men. He didn’t punish Tom. Tom went home with his parents. They were very happy.
Բառերի արտասանությունը ստուգեք https://dictionary.cambridge.org/dictionary/english/ հղումով:
to climb-բարձրանալ, մագլցել
to fall-ընկնել
to belong-պատկանել
to order-հրամայել
to tell-պատմել
to punish-պատժել
ground-գետին
a coin-մետաղադրամ
gold-ոսկի
bar-ճաղավանդակ
poor-աղքատ
to bring-բերել
to share-կիսել
to cry-լացել
to laugh-ծիծաղել
Պարապմունք 75-76
Պարապմունք 77-78
Պարապմունք 70
Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
Դասարանական առաջադրանքներ
1․ Հաշվի՛ր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա մասը 12սմ է։ 12×5=60
2․ Գտի՛ր այն թիվը, որի․
7×14=98
20×6=120
= 22×9=198
3․ Արտահայտի՛ր նշված միավորներով։
Հայրենագիտություն







Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է[4], ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր[5]։
Հովհաննես Թումանյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
Ալեքսանդր Սպենդիարյան – բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
Հողը
Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:
Հարցեր
1. Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը
