Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, 
աստղացույցերով:

  1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Իմ համառ ամենա գեղեցիկը

Աչքերի համար սիրուն է էլեմենտը, որովհետև էլեմենտը կարողանում է Ժամացույցի սլաքը պտտացնել։

Աչքերի համար սիրուն է քարը: աչքերը տեսնում է քարը պինդ է պետք չի գալիս, բայց, որ իրար վրա դնես տուն կկառուցես։

Տառերը աչքերի համար սիրուն են, աչքերը տեսնում են ուղակի տառեր փոքր մասնիկներ են, բայց տառերի խումբը ստեղծել գիրք,պատմվածք և հեքիաթ։

  • Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Էակ-  Շնչավոր գոյացություն, արարած-մարդ:

Տրտնջալ-դժգոհել-բողոքել

  • Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:

Աչք-աչքեր

Ջուր-ջրեր

Թոշակ-թոշակներ

Էակ-էակներ

Գազանանոց-գազանանոցներ

Սխալ-սխալներ

Մանրադիտակ-մանրադիտակներ

Կենդանի- կենդանիներ

Կաթիլ-կաթիլներ

Կասկածներ-կասկած

Հեռադիտակ-հեռադիտակներ

  • Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:

Մեծ աչքեր։

Քաղցրահամ ջուր։

Քիչ թոշակ։

Քնքուշ էակ։

Մեծ գազանանոց։

Փոքր սխալ։