Եդեմական ծաղիկը

Լինում է չի լինում, մի աղջիկ ու հայր են լինում։ Աղջկա անունը Ծաղիկ է լինում։ Ծաղիկն ասում է հորը, որ ուզում է եդեմական ծաղիկ։ Հայրը գնում է սրանից- նրանից հարցնում՝ եդեմական ծաղիկ չի գտնում։ Ճանապարհինմի ծեր պապիկ է պատահում, պապիկը ասում է.  «Ծաղիկը, որը դու փնտրում ես, այնտեղ է» ։ Հայրը գնում է և պոկում է եդեմական ծաղիկը:Ուժեղ փոթորիկ է սկսվում, մարդը տեսնում է, վա՜խ է անում, տեսնում է հրեշ, ասում է «մարդ չէ գազան չէ, բայց գազանի նման մռնչում է»։ Հրեշը ասում է. «Հիմա քո մահն եկել է»։ Հայրը ասում է, որ ների հրեշը իրեն : Հրեշը պատասխանում է, որ կների մի պայմանով, որ աղջկան տա իրեն , երբ սարը սպիտակի։ Հայրը գնում է տուն և  ծաղիկը տալիս է աղջկան, բայց  թաքցնում է պայմանը: Ինչքան օրերը գնում են, այդքան հայրը տխրում է։ Մի օր էլ սարը սպիտակում է, և հայրը լաց է լինում: Ծաղիկը հորը հանգստացնում է ՝ ասելով, որ ինչ լինում է, թող լինի։ Հրեշի սառը շնչից դողում էին ծառերը, աշխարհքը՝ գույնը գցում: Հրեշը գալիս է Ծաղիկի հոր մոտ և հարցնում, թե ու՞ր է ծաղիկը։ Հրեշը տանում է Ծաղիկին և փակում է բյուրեղյա ապարանքում։ Մի օր էլ աղջիկը փախչում է: Հրեշը գալիս է տուն և տեսնում է, որ չկա աղջիկը: Աղջիկը այդ ժամանակ արդեն հեռու տեղերում է լինում: Հրեշը շատ արագ փոթորիկի պես գնում է և աղջկան բռնում: Աղջիկը ճչում է  սարսափից և օգնություն  է կանչում:Այդ ժամանակ  նրա դիմաց դուռ է հայտնվում, նա մտնում է և դուռը փակում սպիտակ դևի առջև։ Սպիտակ դևը կատաղում է և իր մեծ թևերով խփում գետնին։ Ծաղիկը հայտնվում է այնպիսի տեղ, որտեղից հազարավոր ձայներ են լսվում։Ծաղիկը  հանկարծ զվարթ ձայներ է լսում, հետո տեսնում է այգու մեջ զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկե դագաղ, դագաղի մեջ ջահել սիրուն տղա, որը  ոչ քնած է, ոչ մեռած և հազիվ է շնչում: Հենց տեսնում է ՝ սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանալով՝համբուրում է: Երբ կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, նա բաց է անում աչքերն և  կանգնում է ։