- Մասնակցի՛ր մայրենիի փետրվարյան ֆլեշմոբին: մասնակցեցի
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները: պատրանք-խաբկանք, մութ-չերևացող, մթոտ, քաջ-ուժեղ և կուսականը՝ աղջկական, աղջկային, անարատ։
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը: Խաբկանք
Մաթեմատիկա
Պարզ և բաղադրյալ թվեր
Դասարանական առաջադրանքներ
1․ Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։ 1
2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։
8×12<72
3×99<99
3. Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։ 55000
4․ 2-ը և 3-ը պարզ պվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։ 1-2, 4-5, 6-7, 8-9
5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։ 7
Տնային առաջադրանքներ
1․ Որոշե՛ք, թե 1, 95, 211, 348, 47, 491, 653, 651, 83, 900 թվերից որոնք են պարզ։ 1, 900, 95
2․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
(25, 35) 5
(1, 82) 1
(18, 24) 6
(64, 68) 4
(93, 36) 3
(66, 32) 2
3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է։ Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը։
4․ 29, 44, 81, 37, 123, 1, 673, 625, 769, 602, 827 թվերից առանձնացրեք՝
պարզ թվերը 44, 1, 502
5․ Խանութ բերեցին 53 արկղ արևածաղկի ձեթ՝ ամեն արկղում 18շիշ։ Մեկ շաբաթում այդ ձեթից վաճառվեց 486 շիշ։ Քանի՞ արկղ ձեթ մնաց չվաճառված։ 27
Ֆլեշմոբ
Աղվեսը
Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։
Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։
Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։
Մուկն ու կատուն
Պատահեց որ,
Եղավ մի օր,
Մուկն ու կատուն
Ծլկեցին տուն։
Մուկը՝ դռան տակի ճեղքով,
Կատուն՝ կոտրած վերի փեղկով։
Մուկը վազեց մտավ ծակը,
Կատուն ցատկեց թախտի տակը…
Ու այսպիսով նա հազիվհազ
Կատվից փախավ առանց վնաս։
Մուկը բնում
Երբ սիրտ առավ,
Իր թշնամուն
Բերանն առավ.
— Ա՜յ գլխամեռ, անխի՛ղճ կատու,
Ի՞նչ ես ուզում ինձանից դու,
Քանի՞ կտրես մերոնց ճամփեն,
Ախր, մի տես, նրանք քո չա՞փ են։
Երնեկ կըլնի՞, որ սատկես դու,
Բոյդ մեկնած տեսնեմ ես քու…
Ու մուկն այս
Խայտառակեց
Էն չաք կատվին
Էն անպատվին։
Լսեց կատուն
Առանց ծպտուն
Եվ լուռ ու մունջ
Քաշվեց մի քունջ…
Մարաղ մտավ, աչքը չռեց,
Ուշի–ուշով ականջ դրեց,
Բայց ինչքան նա խորամանկ էր,
էնքան մկան միսը թանկ էր.
Ո՞նց մտներ նա մկան ծակը,
Նրան գցեր իրեն ճանկը…
Սպասեց երկար,
Մուկը չկար…
Վերջն ինքն իրան
Շշպրեց նրան.—
— Կա՛ց դու հալա, մկան լակոտ,
Շուտով կեփեմ ես քո կորկոտ…
Երբ որ հանկարծ գլխիդ չամփեմ
Ու սաղ ջանդ փորս ճամփեմ,
Էն ժամանակ կասեմ ես քեզ,
Թե ի՞նչ զալում պտուղ եմ ես…
Ասավ, գնաց
Մլավելով,
Սաստիկ քաղցած
Զկռտալով։
- Դուռս գրել անծանոթ բառերը։ քուրք-քնելտեդ, քնարք, քներք,
1.ագի-պոչ, մտիկ չեմ տա-չեմ նայի, աչք ձգել- հետևել, խորոզ-աքլոր, խիստ վազան-արագ վազեցին, ծլկել-փախչել, փեղկով-ճեղքով, սիրտ առնել-դուր գալ, գլխամեռ-մեռնելու արժանի գլուխ, չաք-գզրարի թակ:
Բառարանը http://bararanonline.com/
Մաթեմատիկա
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
- (15,18) – 3
- (24,12) 12
- (180,6) 6
- (12,18) 6
- (15,35) 2
- (23, 46) 1
- (102, 60) 6
- (11, 121) 11
- (16, 39) 1
- (28, 56) 4
- (34, 48) 2
- (30, 74) 2
- (98, 46) 2
մայրենի
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Հայրիկի մասին
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Մայրիկի մասին
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Առաջին վարժապետի ու դպրոցի մասին
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Առաջին ոտանավորի մասին
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։
Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։
- Գրեք անհասկանալի բառերի նշանակությունը և բառերը։ Կլեկչուն – ափսե փայլացնող, ղաչաղ – ավաազակ կամ բանդիտ, երգիծաբանական – կատակային։
Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Դասարանական առաջադրանքներ
1․ Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․
18 և 24
18-24 1, 2, 4, 3,
18 և 9
18-9 1, 9
15 և 25
15-25 1, 5,
2․ Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
4 և 14
4-14 2, 1,
36 և 24
36-24 2, 1, 3
27 և 45,
27-45 1, 9, 3
3․ Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։
5, 15, 9
15-9
32, 81, 108
81-108
110, 16, 25
110-25
4․ Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքած մեծահասակներից և երեխաներից թիմեր պիտի կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակներով մեծահասակներ և հավասար քանակներով երեխաներ։ Աենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 24 մեծահասակներից և 30 երեխաներից։ 1 մեծահասակ և 1 երեխա, իսկ մյուս վեց երեխաները կսպասեն երկրորդ անգամին
5․ Ինչի՞ են հավասար ABCD ուղղանկյան պարագիծը ու մակերեսը, եթե շրջանագծերից յուրաքանչյուրի շառավիղը 2 սմ է։ 2×2=4, 4×6=24, 24=A-D
B-C=24, 2×4=8, 8=A-B, 8=C-D
6․Մայրը գնեց խնձորներ և բաժանեց երեք երեխաների միջև։ Արսենին տվեց խնձորների կեսը և էլի կես խնձոր, Լիլիթին՝ մնացածի կեսը և էլի կես խնձոր, իսկ Դավիթին՝ մնացածի կեսը և վերջին կես խնձորը։ Յուրաքանչյուր երեխան քանի՞ խնձոր ստացավ ։ 1
Տնային առաջադրանքներ
1․ Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․
14 և 58
1, 2,
12 և 32
1, 2, 3, 4
17 և 25
1
2․ Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
21 և 22
1
55 և 33
2
64 և 42
2
3․ Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։
14, 7, 4
1
18, 35, 55
1
35, 49, 55
1
4․ Շքերթին մասնակիցների երկու խմբեր պիտի շարասյուներ կազմեն այնպես, որ շարքերն իրար հավասար լինեն։ Մի խմբում կա 72 հոգի, մյուսում՝ 108։ Քանի՞ հոգի պիտի լինեն մեկ շարքում, եթե շարասյունը հնարավորին չափ լայն պիտի լինի։ 180
5․ Եռանկյան մի կողմի երկարությունը 7սմ4մմ է, երկրորդինը՝ 6մմ-ով ավելի, երրորդինը՝ առաջինից 6մմ-ով պակաս։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։
6․ Երկու շտեմարաններում պահվում է ընդամենը 50տ780կգ ցորեն, ընդ որում երկրորդում՝ առաջինից 5տ330կգ-ով պակաս։ Քանի՞ կիլոգրամ ցորեն է պահվում շտեմարաններից յուրաքանչյուրում։
Մայրենի 02/01/2022
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները: Չծերացող, չհնացող
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Ահ
- Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները: Աղքատ, անառատ, առատ, անբաղտ, չար։
- Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը: Բարությամբ և սիրով
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը: Հովհաննես Թումանյանի սրտի խոսքի մասին
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք չէմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան
Անուն, Ազգանուն-Արեգ Հարությունյան
Դպրոց, դասարան-5-2
Ընտրությամբ գործ. խումբ- մաթեմատիկա
Երկարօրյա ծառայություն – այո
Երթուղային ծառայություն- այո
Լրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, դպրոցում է, թե դպրոցից դուրս, նշել որտե՞ղ/-ոչ
Անգլերեն

Հունվարի 31
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, որբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում է ինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել, որ երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էր պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և որբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները: Որսկան, ծանծաղ, անդադար, դեղորակ
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: Վերջալույս
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ-
վերջալույս-
աշնանային-
խորասույզ-
անտառ-
