Հովհաննու վանք

Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,

Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
Էն վանքում, հայոց ազգին պահապան,

Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։

Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,

Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։

Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.

Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։

Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.

— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.

Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

Допишите окончания прилагательных

Любовь (какая?) материнская, отцовская

Сок (какой?) свежий, апельсиновый , томатовый, ананасовый

Одежда (какая?) зимная, детская, подростковая.

Дом (какой?) кирпичний, каменний, деревянний, соломенний.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՄԵՂՐԱՁՈՐ

Մենք դասարանի երեխաներով Մեղրաձորում բարձրացել էինք սար , որ հասնենք Տրդատավանք կամ Թեժառույքի վանք, որտեղ մոմ վառեցինք։ Եղանակը ամպոտ էր, բայց անձրև չէր գալիս։ Մենք բարձրանալուց հոգնել էինք։ Անտառում դրված սեղանի վրա հաց կերանք։ Այնտեղից շատ-շատ սարեր էին երևում։

Image may contain: one or more people, tree, sky, plant, bridge, outdoor and nature
Image may contain: tree, plant, sky, outdoor and nature
Image may contain: one or more people, people standing, tree, plant, outdoor and nature
Image may contain: 3 people, people sitting, fire and food

Иллюстрации к стихотворению “Осень”

ОСЕНЬ

Листья в поле пожелтели,
И кружатся и летят;
Лишь в бору поникши ели
Зелень мрачную хранят.

Под нависшею скалою,
Уж не любит, меж цветов,
Пахарь отдыхать порою
От полуденных трудов.

Зверь, отважный, поневоле
Скрыться где-нибудь спешит.
Ночью месяц тускл, и поле
Сквозь туман лишь серебрит.

Ի՞նչ կա-չկա երկնքում

մոլորակներ
Արև լուսին
Աստղեր

Մոլորակները՝ Մարս, Մերկուրի, Լուսին, Արև, Վեներա, Երկիր մոլորակ, Յուպիտեր։ Իսկ

աստղերը մենք տեսնում ենք փոքր, բայց իրականում նրանք մեծ են։ Իսկ Ծիր Կաթինը

կլոր պտտվող աստղերից պատկեր է։

Իմ ամառային արձակուրդները

Մենք չորս օրով ճամփորդել ենք։ Առաջին օրը գնացել ենք սևան և գիշերը մնացել ենք վրանում։

Եկրորդ օրը գնացել ենք քարվաճառի տաք ջրեր։

This image has an empty alt attribute; its file name is mg_5471.jpg
Թարթառ գետը

Երրորդ օրը գնացել ենք խնձորեսկի ճոճվող կամուրջ։ Այնտեղ կային քարանձավներ որտեղ ապրել են մարդիկ։

Չորրորդ օրը գնացել ենք Տաթևի անտառ որտեղ քնել ենք հետո առավոտյան գնացել ենք տուն։

Արատես

Մենք ավտոբուսով գնացել էինք Արատես: Այնտեղ մնացինք երկու գիշեր, երեք օր: Գնալիս, ճանապարհին կանգնեցինք Արփայի հովտում, այնտեղ քարերով փակել էինք ջրի հոսքը: Ջուրը սառն էր:

Հաջորդ օրը գնացինք էլեկտրոկայան: Այնտեղ ջուրը դառնում էր հոսանք: Երեկոյան ուժեղ կրակ էինք վառել, երգեցինք: Այնտեղ մեր քնապարկերում քնեցինք: Այդ օրը տուն գնալիս Սևան գնացինք

Karina Mamyan-ի լուսանկարը:

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Երեկ գնացինք Արայի լեռ ։Այնտեղ ճամփորդություն արեցինք։ Սարը բարձրացանք և հաղթահարեցինք։

Մենք բարձրացանք սարի ստորոտին։ Հետո գնացինք Ծաղկեվանքի մեջ։ Հետո

նշեցինք Համբարձման ծեսը։

На данном изображении может находиться: 1 человек, шляпа, ребенок и на улице