Ռուսերեն

Магия чисел: Имя Числительное

Магия чисел — практическая часть

А. Барто. Звонки

Я Володины отметки
Узнаю без дневника.
Раздаются три звонка.
Если вдруг у нас в квартире
Начинается трезвон –
Значит, пять или четыре
Получил сегодня он.
Если он приходит с двойкой,
Слышу я издалека:
Раздаются два коротких,
Нерешительных звонка!
Ну, а если единица –
Он тихонько в дверь стучится.

1. Сравни выделенные слова. На какие вопросы они отвечают? Найди числительные.
Если брат приходит с тройкой — что-тройка сколько-три двойкой-чем сколько-два

2. Найди числительные

  • Три, сколько
  • трое, сколько
  • троюродный, какой
  • тройка, что
  • тройник. кто
  • Пятак, что
  • пятый, какой
  • пятиклассник, кто
  • пять. сколько

3.  Число 4 символизирует 4 стороны Света: Север, Юг, Запад и Восток. Где еще в природе встречается это число? С чем у тебя ассоциируются числа 2, 3, 7?

4. Какие пословицы ты знаешь, где встречаются числа?

5. Разбери предложения. Найди знакомые части речи, поставь к ним вопрос, определи род и число и назови их.
Первый луч солнца разбудил девочку.
Солнце встает 365 раз в году.

6. Спиши и вставь пропущенные буквы (подбери проверочные слова, вспомни правило образования сложных слов, правило -жи, -ши). Выдели числительные.

Верблю… может долго не есть и не пить за счет  запасов ж…ра в г…рбах. Взрослый верблю… весом в 630 килограммов может пот…рять в жару около 160 килограммов и не погибнуть. Правда, потом он сразу вып…вает от 90 до 135 литров воды. Нов…рожденный верблюжонок полностью приспособлен к ж…зни в пустыне. Х…дить он начинает через 7-8 ч…сов после р…ждения. На второй день он уже не отстает от стада

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվաgը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղնայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

4. Վերնագրի՛ր տեքստը: Ինքնաստուգում

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Աշխարհագիտ աշխարհագրություն և ճանապարհորդ և ճանապարհածախս։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: ամենաբարի-Ինչպիսի, սրինգն-ինչ, նա-ով, քաղցր-ինչպիսի, մխիթարում-բայ, անտառի-ինչի, սթափվեց-բայ, կախարդական-ինչպիսի։

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

մադը-ենթակա գիշեր-ստորոգյալ

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի: Սփոփել, փայլել, հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկուհազարինսունինը, եռեսունինը, քառասունհինգ, յոթհարյուրվաթսունվեց, ութսունչորս։

Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը: եղանակը կարող է լինել անձրևոտ արևոտ և այլ․․․
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է: երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա:

Մայրենի

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

անձ հարցին պատասխանող բառերը – գյուղացի, վաճառական, աշկերտ, որդի, սովդաքար, հարևան, գործակատար, Հայրիկ, խոզեին, խիղճ։ իր հարցին պատասխանող բառեր

  • Իր հարցին պատասխանող բառերը – քաղաք, պտուղ, խանութ, գիր, նամակ, հաշիվ, կոպեկ, խաչ, կախել։

Диктант

Погода стала меняться. Из-за далекого горизонта неслись и приближались низкие облака. Солнце выглянула из-за туч мелкнуло в голубом небе и исчезло. Потемнело. Налетел резкий ветер. он зашумел, он бросил в воду сухие листья и погнал их по реке. Ветер налетает с новой силой а потом стихает. Зашуршал камыш, и на воде появились кружки от первых капель дождя. Ну вот ветер утих, появилось солнце. Редкие капли дождя падали на землю.

Backrooms

Մի առավոտ․․․ Ես արթնացա և զգացի, որ այսօր ավելի տաք էր քան երեկ, և ցանկացա դուրս գալ և ընկերներիս հետ զբոսնել։ Ես դուրս եկա և նկատեցի իմ ընկերներին մի մեծ առեղծվածային ծառի մոտ, ես մոտեցա իմ ընկերներին ու նկատեցի ծառի վրա մի գեղեցիկ կատու, որը տարեց մեզ դեպի մի փոքր աղքատ տուն։ Տան մեջ մենք նկատեցինք անհասկանալի մի նշան։

Եվ մենք փոշուց մաքրելուց կպանք նրան և մենք հանկարծ արթնացանք սեվադեղնավուն մի լաբիրինտում, և մենք միամիտ գտանք մի սև դուռ և բացելով սև դուռը մենք հայտնվեցինք մյուս լաբիրունտում։

Ուսումնական գարուն

Այս գիրքը Թոմ Գեյթսի մասին է և փոքր պատմվածք։ Թոմ Գեյթսը ունի քույր Դելիային որը շատ նեռվոտ է։ Մարկուս Մելդրյունը որի իր հիմար դասընկերն է (իրականում նրանք ընկերներ չեն) և իրենց դասատուն Տկն Ուորթինգթոնը։ Եվ Թոմի մասին՝ երբ ուսուցիչները կլորացված աչքերով չեն նայում Թոմը սիրում է նկարել և մտածել թե էլ ինչպես Դելիան կնյարդացնի։ Թոմի ուսուցիչները կարժում էն, որ Թոմը հեշտ է շեղվում, բայց Թոմը հենց հիմա շատ կենտրոնացած մտածում է ուտի արաջին թխվածքը թե երկրորդը։

Самостоятельная работа

Стоит чудесный зимний день. Зимний и чудесный.

Над нами ясное голубое небо. Ясное и голубое.

Всё вокруг покрыто пушистым снежным ковром. Пушистым и снежным.

Яркий свет слепит глаза. Яркий.

Мы въехали в лес. Въехали.

Деревя стояли словно в сказке. Стояли.

на стволе высокой сосны мы заметили пёстрого дятла. Высокой и пёстрого.

синички и воробьи дружно подберают сосновые семена. Сосновые и дружно.

рыжая белка быстро мелькнуло среди деревёв/

Տիգրան Մեծ

Posted on 

Տիգրան Մեծին տվել են արքայից արքա տիտղոս։

Տիգրան Մեծը կռվել է մ․թ․ա․ 95 ից 55թ․։

Քաղակական,պետական և ռազմական գործիչ էր ։

Տիգրան Մեծը եղել էր մեծ արքա։

Տիգրան Մեծը այնքան էր գրավել, որ չկարողացավ պաշպանել։

Մեծ Հայքի տարածքը էր 300,000 քառակուսի կիլոմետր,իսկ նրա բոլոր գրաված պետությունների տարածք Մեծ Հայքի հետ հասնում էր 3մլն․քարակուսի կիլոմետր։

Տիգրան Մեծը եղել էր մեր արքաներից անշուշտ ամենահզորը։