Ղազարոս Աղայանի օրեր

 Նախագծի մասնակիցներ` 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը` ապրիլի 1-15

Նախագծի նպատակը` սովորողներին ծանոթացնել Աղայանի գրական հարուստ ժառանգությանը՝ հեքիաթներին, զրույցներին, բանաստեղծություններին :

Ղ. Աղայան մեդիափաթեթ

Մանկական պատմվածքներ

Հեքիաթներ և զրույցներ


Բանաստեղծություններ

Մուլտֆիլմեր

Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին

Նվարդ Թումանյանի հուշերից

Կարդում ենք Չարենց

скачанные файлы

Նախագծի մասնակիցներ`  4-7-րդ դասարանների սովորողներ

Ժամնետներ՝ Մարտի   5-20

Նպատակը՝ Ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, զարգացնել սովորողների գրական ճաշակը:

Նախագծի նկարագրությունը՝

Չարենցի ստեղծագործությունների բերանացի ընթերցում, ստեղծագործությունների քննարկում, սովորողների հետ զբոսանք Չարենցի քաղաքում, չարենցյան ընթերցումներ, հարցազրույցներ համաքաղաքացիներից, այցելություն Չարենցի տուն-թանգարան, մասնակցություն Չարենցին նվիրված միջոցառումներին:

Չարենցյան մեդիափաթեթ

Ես իմ անուշ Հայաստանի

 Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Անքնություն

 Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Բոլորը քեզ

 Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ռուբայաթներ

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը

Տորք Անգեղ

Ղ. Աղայանը 180 տարեկան է…

Նախագիծը նվիրվում է Ղ. Աղայանի 180-ամյակին:

Մասնակիցները՝ 4-5-րդ դասարանցիներ

Ժամկետը՝  հունվար

Նպատակը`ծանոթանալ պոեմին,անդրադառնալ պոեմում առկա համամարդկային և ազգային խնդիրներին, ուսումնասիրել պոեմի բառապաշարը:

Աշխատանքային ուղղությունները՝ 

Թումանյանական օրեր

Կենսագրական պատումներ

Հեքիաթներ

  1. Չախչախ թագավորը
  2. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
  3. Կռնատ աղջիկը
  4. Սուտասանը

Բանաստեղծություններ

  1. Երկու սև ամպ
  2. Համերգ
  3. Ձմեռվա իրիկունը
  4. Պատրանք
  5. Գարնան առավոտ
  6. Իմ երգը
  7. Գարնան հրավեր
  8. Ախ, ինչ լավ են սարի վրա…
  9. Հին օրհնություն
  10. Վայրէջք
  11. Հայրենիքիս հետ

Պատմվածքներ

  1. Գելը
  2. Ահմադը
  3. Արջաորս
  4. Եղջերուն
  5. Ծղրիդը
  6. Իմ ընկեր Նեսոն
  7. Մայրը

Լեգենդներ, բալլադներ

  1. Հսկան
  2. Շունն ու Կատուն
  3. Էսպես չի մնա
  4. Թագավորն ու չարչին
  5. Անբախտ վաճառականները
  6. Ախթամար
  7. Անիծած հարսը
  8. Արծիվն ու կաղնին
  9. Մոծակն ու մրջյունը
  10. Արև և լուսին
  11. Փարվանա

Պոեմներ

Քառյակներ

Կոմիտասի նամակը Հ. Թումանյանին

Հ. Թումանյան. Զատկի առիթով

Ֆիլմեր Հ. Թումանյանի մասին

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

Հովհաննես Թումանյան — Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել․․․ Թումանյանի 10 իրերը

Թեսթ 10

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ

Թռչել
Կդարձնեն

Երբեք

2.      Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ անսովոր = սովոր

բ/ Մեծ – փոքր

գ/  Գեշ – գեղեցիկ

դ/ուրախ – տխուր
 

3.      Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ: 

—Այն, որ գրիչի մեջ թանաքը վերջանում է, այն դառնում է տխուր գրիչ։

4.      Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է. 

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել 

գ/վնասել 

դ/կաշկանդել

 

5.      Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով 

ա/ավարիա Ավտովթար
բ/աֆիցեր Սպա
գ/դիրեկտորՏնօրեն——————————
դ/զիբիլ—Աղբ——————————— 

6.      Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: 


— երեխաներ —————————————————— 

— քաղաքներ ——————————————————
— աստղեր ——————————————————
— մարդիկ —————————————————— 

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:
—թռչել————————————— 

— ասել ————————————                       

— հասկացել ————————————                       

— տեսնել ————————————                       

             

8,Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: 

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: 

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի: 

գ/Ամեն գործի վերջն է գովելի։  

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի: 

     գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

           

9.      Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                  Արևածաղիկ

10.   Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս:

 

11.   Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

 

12.   Նկարագրի՛ր Կառլսոնին:
—Կառլսոնը շատ ընկերասեր էր։ Նա շա՜տ-շա՜տ էր քաղցրավենիք։

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:  

 

13.   Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ես կուզեի լինեի մանչուկի փոխարեն, որովհետև նա շատ լավ ընկեր էր ձեռք բերել։

14.   Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը շա՜տ էր ուզում շունիկ ունենալ։

 

15.   Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզեի, որ Կառլսոնը չգնար և ընդմիշտ մնար մանչուկի հետ, որ նա միայնակ չլիներ։

Առավոտ

Ես արտնանում եմ և հագնվում եմ ու գնում եմ դպրոց։ Իմ ընկերների հետ դաս եմ անում, ժամանակ եմ անցկացնում և գնում ենք տուն։ Տանը դասերս եմ անում և քնում մյուս օրը իմ մայրիկի հետ դպրոցից հետո գնում ենք կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգում մի հատ արջ փախավ և բոլորը գնացին կենդանաբանական այգիից։ Այդ արջը ուզում եր մեկի հետ խաղալ բայց բոլորը փախան արջից, այդ արջը ուզում եր մարդկանց հետ խաղալ բայց մարդիկ գնում էին։ Փախնողներից մեկը ոստիկանություն զանգեց և ասաց, որ կենդանաբանական այգու տերը բաց թողեր արջին։ Հետո մի հատ փոքր աղջիկ գնաց արջի մոտ։ Բոլորը զարմացաժ նայում էին աղջկան, որ ոնց է աղջիկը խաղում արջի հետ հետո բոլորը գնացին արջի մոտ և զարմանքով նայում էին արջին։ Վերջը բոլորը գնացին արջի մոտ և ոստիկանությունը եկավ չձերբակալեց այգու տիրոջը այլ ձերբակալեց զանգողին։

Թեսթ 9

 Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

  – Ես եկա˜… 

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

  Մայրը ծիծաղում էր. 

  – Արմենի քույրը ըն□ամենըվեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել: 

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

  – Ես եկա˜… 

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի: 

  Լիլին վազելով եկավ. 

  – Ես եկա˜… 

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել): 

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                   

         լրացնելով բաց թողած տառերը:
         խնդիր

         փորձում

        ընդամենըվեց

         բաղտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

  ա/արագ վազել 

  բ/ծառեր տնկել 

  գ/ճյուղերը կոտրել 

  դ/բռնելով բարձրանալ 

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

Հրաշալի            զարմանալի 

ցատկոտելով                  թռվռալով

ուժգին                 ուժեղ

բարկացել                  ջղայնացել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

         ա/ պատմություն  –  ածանցավոր 

          բ/ շատախոս – բարդ 

          գ/ սովորական –  ածանցավոր 

          դ/ փոքրիկ – պարզ 

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական 

       բ/պատուհան – գոյական 

       գ/որովհետև – շաղկապ 

        դ/վեց – թվական 

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

        խնդիր               

         գնդակ             

         Լիլին            

         տղաները        

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

          (լինել)                 է եղել 

          (չստանալ)                 չեն տա 

          (ընկնել)                ընկավ 

          (սովորեցնել)               սովորեցրեցի

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը 

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,  1             սուտը աշխարհը կքանդի 4 

Լեզուն չլիներ, 2                            խրատն ինչ կանի չարին 3

Անձրևն ինչ կանի քարին, 3                  ագռավները աչքերը կհանեին 2

Մինչև ճիշտը գա, 4                                անգետի հետ փլավ մի կեր 1

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել):

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: 

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին,

որովհետև Լիլիի վրա էր բարկացել: 

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

Նա փոքր էր և կարողացավ ճաղերի միջով անցնել և բերել գնդակը։

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

Նրա ասած խոսքերից՝ ես քեզ կսովորեցնեմ գնդակ խաղալ։