Принесли охотники из лесу двух медвежат. Несли в шапке-ушанке. Мишки были совсем маленькие: не то котята, не то щенки.
Отдали Марье Ивановне потому что ее муж, опытный зверолов, он отыскал им берлогу. Принесли медвежат в избу сунули под лавку, на тулуп. Тут и тепло и не дует.
Взяла две бутылки теплого молочка налила и тряпками заткнула.
Вот и лежат мишки с бутылками спят посасывают молоко причмокивают и растут понемногу.
Сначала с тулупа не слезали а потом и по избе стали ползать ковылять кататься.
Ստ. Զորյան. Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
Որ՞ ամիսներ մոռի ամենա լավ ժամանակը,
Ինչ՞ ձայներ էին գալիս երբ անտառը լռում եր
Ինչու՞ այդ տղան չեր կարողանում քնել։
Տղան ինչ նկատեց երբ աչքերը բացեց։
Կոտայք


Տարածքը՝ 2,086 քառ.կմ
Բնակչությունը՝ 254,397
Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը:
Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:
5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։
Կեչառիսի վանական համալիրը
Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։
Կեչառիսի վանքի լեգենդը
Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ:
Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:
Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 — 13-րդ դարեր):
Հոկտեմբերի 20
Հոկեմբերի 19
Չափման միավորներ
Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ Մմ-սմ-մ-կմ։
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ Միլիգրամ-գրամ-ցենտ-կիլոգրամ-տոննա:
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։ Վարկյան-րոպե-ժամ-օր-շաբաթ-ամիս-տարի-դար
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։ Կիլոմետր-ժամ
Առաջադրանքներ․
1)
5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով: 80 սմ
3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով: 30402 դմ
4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով: 4305կգ
6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով: 396 րոպե
9 ր 20 վ արտահայտիր վարկյաններով: 560 վ
Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։ 126 ժ
2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։ 20000
3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ =8մ 24սմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9 կմ 304մ 30սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 3ց 34
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=2տ 8ց 9կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=4 ժ 11ր
4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 740կգ
3տ 400կգ < 3տ500 կգ
8 տ 7ց 50 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 19 մմ
My favorite place
My favorite place is home because i like play games
Լեզվաբանական ամսագիր # 21
Բովանդակություն
- Բառերի ու արտահայտությունների հետքերով
- Ինչպես բառերը դասավորել այբբենական կարգով
- «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
- Հարցեր, հանելուկներ
- Շաբաթվա օրերը հայկյան տոմարով
«Չեմ հասկանում»․․․ կենդանին
Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…
Նյութը թվայնացրեց 5-րդ դասարանցի Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»
Սառա Կարապետյանը տեսանյութով ներկայացնում և սովորեցնում է, թե ինչպես են բառերը դասավորում այբբենական կարգով՝
Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։
Գտի՛ր թաքնված բառերը։
աղծիկ-ծաղիկ
առծ-ծատ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա
Ավարտի՛ր նախադասություները։
Երբ արջը զարթնեց տեսավ, որ իր
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց հեռանալ
Գուշակի՛ր հանելուկը։
Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես: Սոխ
Հոկտեմբերի 14

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
Հոկտեմբերի 15 Մաթեմատիկա
Մնացորդով բաժանում
1․ Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։
Օրինակ՝
835:4=208(3 մն.)
| – | 8 | 3 | 5 | 4 | Ստուգում՝ | ||||||||
| 8 | 2 | 0 | 8 | 208×4+3=832+3=835 | |||||||||
| – | 3 | 5 | |||||||||||
| 3 | 2 | ||||||||||||
| 3 | |||||||||||||
974:9=2 մնացորդ
| 9 | 7 | 4 | 9 | |||||||||||
740:13 (Մնացորդ 1)
5437:66= (6 մնացորդ)
| 5 | 4 | 3 | 7 | 6 | 6 | ||||||||
2․Լրացրե՛ք աղյուսակը․
| Բաժանելի | 593 | 845 | 7160 | 1372 | 46 |
| Բաժանարար | 35 | 64 | 49 | 54 | 57 |
| Թերի քանորդ | 16 | 12 | 5 | 14 | 50 |
| Մնացորդ | 25 | 13 | 98 | 70 | 6 |
3․ Գտի՛ր․
- Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։ 7
- Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։37
- Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:9
- Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:89
- Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:639
- Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։9
- Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։49
- Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։369
4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։ 96:4=24 Երկրորդը 96մ երրորդը 24×6=144մ արաջինը
5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։ 48:6=8 3 երկուլիտրանոց 4 երեքլիտրանոց
6․ Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։ 103-15=88 97+14=111 89+1=90 Արաջին տուփը
