Backrooms

Մի առավոտ․․․ Ես արթնացա և զգացի, որ այսօր ավելի տաք էր քան երեկ, և ցանկացա դուրս գալ և ընկերներիս հետ զբոսնել։ Ես դուրս եկա և նկատեցի իմ ընկերներին մի մեծ առեղծվածային ծառի մոտ, ես մոտեցա իմ ընկերներին ու նկատեցի ծառի վրա մի գեղեցիկ կատու, որը տարեց մեզ դեպի մի փոքր աղքատ տուն։ Տան մեջ մենք նկատեցինք անհասկանալի մի նշան։

Եվ մենք փոշուց մաքրելուց կպանք նրան և մենք հանկարծ արթնացանք սեվադեղնավուն մի լաբիրինտում, և մենք միամիտ գտանք մի սև դուռ և բացելով սև դուռը մենք հայտնվեցինք մյուս լաբիրունտում։

Ուսումնական գարուն

Այս գիրքը Թոմ Գեյթսի մասին է և փոքր պատմվածք։ Թոմ Գեյթսը ունի քույր Դելիային որը շատ նեռվոտ է։ Մարկուս Մելդրյունը որի իր հիմար դասընկերն է (իրականում նրանք ընկերներ չեն) և իրենց դասատուն Տկն Ուորթինգթոնը։ Եվ Թոմի մասին՝ երբ ուսուցիչները կլորացված աչքերով չեն նայում Թոմը սիրում է նկարել և մտածել թե էլ ինչպես Դելիան կնյարդացնի։ Թոմի ուսուցիչները կարժում էն, որ Թոմը հեշտ է շեղվում, բայց Թոմը հենց հիմա շատ կենտրոնացած մտածում է ուտի արաջին թխվածքը թե երկրորդը։

Самостоятельная работа

Стоит чудесный зимний день. Зимний и чудесный.

Над нами ясное голубое небо. Ясное и голубое.

Всё вокруг покрыто пушистым снежным ковром. Пушистым и снежным.

Яркий свет слепит глаза. Яркий.

Мы въехали в лес. Въехали.

Деревя стояли словно в сказке. Стояли.

на стволе высокой сосны мы заметили пёстрого дятла. Высокой и пёстрого.

синички и воробьи дружно подберают сосновые семена. Сосновые и дружно.

рыжая белка быстро мелькнуло среди деревёв/

Տիգրան Մեծ

Posted on 

Տիգրան Մեծին տվել են արքայից արքա տիտղոս։

Տիգրան Մեծը կռվել է մ․թ․ա․ 95 ից 55թ․։

Քաղակական,պետական և ռազմական գործիչ էր ։

Տիգրան Մեծը եղել էր մեծ արքա։

Տիգրան Մեծը այնքան էր գրավել, որ չկարողացավ պաշպանել։

Մեծ Հայքի տարածքը էր 300,000 քառակուսի կիլոմետր,իսկ նրա բոլոր գրաված պետությունների տարածք Մեծ Հայքի հետ հասնում էր 3մլն․քարակուսի կիլոմետր։

Տիգրան Մեծը եղել էր մեր արքաներից անշուշտ ամենահզորը։

Անգլերեն

  1. A. must I buy this book or that book?
    B. Yes you must buy that book.
    A. Why?
    B. because that՛s more interesting.
  2. A. Must I put on this dress or that dress?
    B. you must put on this dress.
    A. Why?
    B. because it is more beautiful.
  3. A. must I buy the red or the green coat?
    B. I must buy the red coat.
    A. Why?
    B. because it’s prettier.
  4. A. must I buy these gloves or those gloves?
    B. I must buy those gloves.
    A. Why?
    B. because these gloves are warmer.
  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։ Մ․Թ․Ա 782 թ
  • Ո՞վ է Երեւան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։ Արգիշտի առաջին թագավոր
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։ Արարատյան դաշտյա հրազդանում։
  • Որքա՞ն հին է Երեւանը։ 2804

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա: Էլեկտրոեներգիայի համար և խմելու համար։
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը: Պլաստիկով և այլ աղբերով
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում: Պլաստիկի և այլ աղբերի մաքրություն
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Որ բոլոր ծովերի և ոկիանոսների ջրերը աղոտ էն
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Մեծ ֆիլտրներ որոնք մաքրում էն ջուրը