Աղվեսը
Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։
Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։
Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։
Մուկն ու կատուն
Պատահեց որ,
Եղավ մի օր,
Մուկն ու կատուն
Ծլկեցին տուն։
Մուկը՝ դռան տակի ճեղքով,
Կատուն՝ կոտրած վերի փեղկով։
Մուկը վազեց մտավ ծակը,
Կատուն ցատկեց թախտի տակը…
Ու այսպիսով նա հազիվհազ
Կատվից փախավ առանց վնաս։
Մուկը բնում
Երբ սիրտ առավ,
Իր թշնամուն
Բերանն առավ.
— Ա՜յ գլխամեռ, անխի՛ղճ կատու,
Ի՞նչ ես ուզում ինձանից դու,
Քանի՞ կտրես մերոնց ճամփեն,
Ախր, մի տես, նրանք քո չա՞փ են։
Երնեկ կըլնի՞, որ սատկես դու,
Բոյդ մեկնած տեսնեմ ես քու…
Ու մուկն այս
Խայտառակեց
Էն չաք կատվին
Էն անպատվին։
Լսեց կատուն
Առանց ծպտուն
Եվ լուռ ու մունջ
Քաշվեց մի քունջ…
Մարաղ մտավ, աչքը չռեց,
Ուշի–ուշով ականջ դրեց,
Բայց ինչքան նա խորամանկ էր,
էնքան մկան միսը թանկ էր.
Ո՞նց մտներ նա մկան ծակը,
Նրան գցեր իրեն ճանկը…
Սպասեց երկար,
Մուկը չկար…
Վերջն ինքն իրան
Շշպրեց նրան.—
— Կա՛ց դու հալա, մկան լակոտ,
Շուտով կեփեմ ես քո կորկոտ…
Երբ որ հանկարծ գլխիդ չամփեմ
Ու սաղ ջանդ փորս ճամփեմ,
Էն ժամանակ կասեմ ես քեզ,
Թե ի՞նչ զալում պտուղ եմ ես…
Ասավ, գնաց
Մլավելով,
Սաստիկ քաղցած
Զկռտալով։
- Դուռս գրել անծանոթ բառերը։ քուրք-քնելտեդ, քնարք, քներք,
1.ագի-պոչ, մտիկ չեմ տա-չեմ նայի, աչք ձգել- հետևել, խորոզ-աքլոր, խիստ վազան-արագ վազեցին, ծլկել-փախչել, փեղկով-ճեղքով, սիրտ առնել-դուր գալ, գլխամեռ-մեռնելու արժանի գլուխ, չաք-գզրարի թակ:
Բառարանը http://bararanonline.com/
