Հրաբուխ

լավա

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում: Հրաբուխը արաջանում է ինչ որ մեծ բան հրաբուխի մեջ ընկնելուց
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

լավա


3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք: Ստորջրյա հրաբուխ և ցեխային հրաբուխ

4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները: Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը: Ցեխային հրաբուխները առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Ինքնաստուգում

1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 10, մնացորդը՝ 6։

21×10+6=216

2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 186 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 1։

(186-1):5=37

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 4, մնացորդը՝ 3։

33×4+3=135

4) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 126 է, թերի քանորդը՝ 4, մնացորդը՝ 2։

(126-2):4=31

5)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 19, մնացորդը՝ 5։

17×19+5=328

6) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 158 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 2

(158-2):3=52

7) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 3-ի բաժանելիս։ 2

8)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 25-ի բաժանելիս։24

9)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 106-ի բաժանելիս։105

10) Առանձնացրեք 4-ի բաժանվող թվերը.

1000, 1785, 2924, 30261, 2820, 34581, 3565, 2812, 4533

11) Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ:

13×10+13×15+15x10x2=43200

12) Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

21x21x21=9261

13)  Ուղղանկյան լայնությունը 23 մ է, իսկ երկարությունը լայնությունից մեծ է 7 մ-ով։ Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը։

23+7=30 30×27=810

14)  Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

2 ուղիղ անկյուն

15) Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

3 + 5 = 8սմ, որը փոքր է 10սմ-ից։ Ոչ չեն կարող հատվել

Ստեղծագործական մոլորակ։ Ձմեռվա հեքիաթ 2021

Հին ժամանակներում մարդիկ կամանց կամանց եղանակներ էին ցժստեղծում, բայց արաջինը բնությունը ստեղծել էր ծառերը և արաջին տերևները սեվ էին։ Հետո աստվածի օգնությամբ աշունը ստեղծում էին գետնի տակ դնելով տերևներ և փայտեր ծառերը զգում էին տերևները որոնք արդեն փչանում էին և նման բան ստեղծեցին կամ տարբեր գույներով տերևներ։ Երբ գարունն էր սկսվում տերևները փոխվում էին դեպի կանանչ գույն, երբ ամառ էր տերևները փոխվում էին դեպի դեղինև վերջ։ Մի անգամ երբ մարդկանց անհետաքրքիր էին եղանակները մարդիկ սկսեցին դնել սառույցներ խալիների տակ և սարքում էին ձմեռը։ Այդպես հայտնվում էր ձմեռը և կամաց-կամաց ուժեղանում էր և այդպես հայտնվեց ձմեռը։ իսկ երբ ձմեռ էր բնությունը տարորինակ բան ստեղծեթ տերևաթափը։