Լեզվաբանական ամսագիր # 21

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Ինչպես բառերը դասավորել այբբենական կարգով
  • «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
  • Հարցեր, հանելուկներ
  • Շաբաթվա օրերը հայկյան տոմարով

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Նյութը թվայնացրեց 5-րդ դասարանցի Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Սառա Կարապետյանը տեսանյութով ներկայացնում և սովորեցնում է, թե ինչպես են բառերը դասավորում այբբենական կարգով՝

Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

B

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծատ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ իր
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց հեռանալ

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես: Սոխ

Հոկտեմբերի 14

images

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Հոկտեմբերի 15 Մաթեմատիկա

Մնացորդով բաժանում

1 Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

Օրինակ՝

835:4=208(3 մն.)

              
 8354     Ստուգում՝  
  8  208    208×4+3=832+3=835 
 35         
   32         
    3         
              
              

974:9=2 մնացորդ

               
 97 4 9        
               
               
               
               
               
               

740:13 (Մնացորդ 1)

              
              
              
              
              
              
              

5437:66=  (6 մնացորդ)

              
  5437 66     
              
              
              
              
              

2Լրացրե՛ք աղյուսակը․

Բաժանելի5938457160137246
Բաժանարար3564495457
Թերի քանորդ161251450
Մնացորդ251398706

3․ Գտի՛ր․

  • Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։ 7
  • Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։37
  • Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:9
  • Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:89
  • Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:639
  • Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։9
  • Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։49
  • Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։369

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։ 96:4=24 Երկրորդը         96մ երրորդը                   24×6=144մ արաջինը

5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։ 48:6=8       3 երկուլիտրանոց             4 երեքլիտրանոց

6 Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։  103-15=88   97+14=111              89+1=90                         Արաջին տուփը

Մաթեմատիկա տնային և դասարանական հոկտեմբերի 14

Մն ացորդով բաժանում

1 Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

Օրինակ՝

835:4=208(3 մն.)

              
 8354     Ստուգում՝  
  8  208    208×4+3=832+3=835 
 35         
   32         
    3         
              
              

974:9=

              
         Ստուգում՝  
             
            
              
             
              
              

740:13=

              
         Ստուգում՝  
             
            
              
             
              

5437:66=

              
         Ստուգում՝  
            
             
              
             
              

2Լրացրե՛ք աղյուսակը․

Բաժանելի593845716013726
Բաժանարար356449457
Թերի քանորդ161681450
Մնացորդ211363706

3․ Գտի՛ր․

  • Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։ 7
  • Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։ 37
  • Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը: 9
  • Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:89
  • Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը: 639
  • Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։9
  • Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։49
  • Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։369

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։ 144+24+96=264

5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։ 8x6L, 4x3L, 2x2L

6 Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։ 103-15=82  97+14=111 89+1=90              111-82=29

47, 50, 51 Խնդիրներ մայրենի

47․ Ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել

Հավաքել, պահել, ամբարել, թաքցնել, ժողովել, գումարել, կուտակել

Հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել

Ծածկել, քողարկել, պատսպարել։

50․ Աստվածաշունչ-Սուրբ, կատար-գլուխ, զայրանում-բարկանալ, ընկալում-հասկանալ, սփռվել-ցրվել, ցանկանալ-ուզել կառուցել-շինել, մեկմեկու-իրար, օգտագործել-գործածել:

Рууский язык 11-12 дни


Словообразование

Словообразование — раздел науки о языке, который изучает строение слов (из каких частей они состоят) и способы их образования.

Состав слова.

-приставка (о, об, из, ис, рас, раз, от, до, под, бес, без, на, над, при, пре и т.д.)

-корень

-суффикс (ик, ник, чик, щик, тель, чив, лив, ова, ива, ева и т.д.)

-окончание

Основа и окончание.

В изменяемых самостоятельных словах выделяется основа и окончание, а в неизменяемых — только основа.

Основа — это часть изменяемого слова без окончания. В основе слова заключено его лексическое значение.

Окончание — это изменяемая значимая часть слова, которая образует форму слова и служит для связи слов в словосочетании и предложении. При изменении слова или образовании какой- либо его формы: числа, рода, падежа, лица — изменяются окончания.

Корень — это главная часть слова, в которой заключено общее значение всех однокоренных слов. Слова с одним и тем же корнем называются однокоренными.
Однокоренные слова могут относиться к одной части речи или к разным.

В слове может быть один корень или два корня.

Суффикс.

Суффикс — это значимая часть слова, которая находится после корня и обычно служит для образования слов.
Приставка — это значимая часть слова, которая находится перед корнем и служит для образования слов. Приставки образуют слова с новым значением.
В слове могут быть не одна, а две и более приставки.

Примечания.

  1. Абсолютное большинство приставок исконно русские (о-, от-, под-, над-, пере- и др.). Иноязычных приставок в русском языке немного: а-, анти-, архи-, интер-, контр-, ультра-, де-, дез-, дис-, ре-, экс-, им-.
  2. Приставки могут быть многозначными. Так, приставка при- обозначает приближение, присоединение, неполноту действия, нахождение вблизи чего-либо

На основе первого примера определи и сформулируй принцип записи слов в первой цепочке. В соответствии с ним напиши остальные ряды слов.

Танк – танкист – танковый

? – барабанщик – барабанный 

? – ? – грибной 

? – ? – театральный 

Подумай, какие в словах пропущены приставки. Вставь и выдели приставки.

А. Мама ….шла с работы. Папа ….шёл утром на фабрику.

Ко мне ….шли мои друзья. Мы ….шли вместе на улицу.

Б. Тёмная туча ….крыла солнце. ….дул резкий ветер. …сверкала молния и ….лил дождь. Ребята ….бежали домой. Они ….мокли до нитки.

В. ….ходить в комнату, ….ходить из комнаты, …..ехать в другой дом, ….ехать к бабушке, ….ехать за мамой на работу, ….плыть до берега, ….плыть всё озеро.

Способы образования слов.

Новые слова в русском языке образуются на основе слов, словосочетаний, реже — предложений, которые для нового слова являются исходными.
Слова в русском языке образуются следующими основными способами: приставочным, суффиксальным, приставочно—суффиксальным, бессуффиксным, сложением, переходом одной части речи в другую.

Приставочный способ.

При образовании слов приставочным способом приставка присоединяется к исходному, уже готовому слову. При этом новое слово относится к той же части речи, что и исходное слово. Так образуются имена существительные, прилагательные, местоимения, глаголы, наречия.

Суффиксальный способ.

Суффиксальный способ заключается в том, что к основе исходного слова прибавляется суффикс. Таким образом образуются слова всех самостоятельных частей речи.
Слова, образованные суффиксальным способом, как правило, являются другой частью речи.
Суффиксальный способ является основным для образования имен существительных, прилагательных и наречий. Он является более сложным по сравнению с приставочным способом, так как суффикс прибавляется не к целому слову, а к его основе, причем основа слова иногда видоизменяется: происходит отсечение части основы, изменяется ее звуковой состав, происходит чередование звуков.

Приставочно-суффиксальный способ.

Приставочно-суффиксальный способ заключается в одновременном присоединении к основе исходного слова приставки и суффикса.
Наиболее часто образуются этим способом существительные с суффиксами -ник, -й (е), -ок, глаголы с суффиксом -ся, наречия в приставкой по- и суффиксами -и, -ому, -ему.

Бессуффиксный способ.

Бессуффиксный способ заключается в том, что от слова отбрасывается окончание либо одновременно отбрасывается окончание и отсекается суффикс.

Сложение как способ образования слов.

Сложение заключается в соединении в одном слове двух слов. В результате сложения образуются сложные слова.
Сложными называются слова, имеющие в своем составе два (и более) корня. Они образуются. как правило, от самостоятельных частей речи, сохраняя в своем составе целиком слово или его часть. В сложном слове между корнями могут быть соединительные гласные о и е.

Примечания.

  1. В качестве соединительной гласной может выступать ипятилетний.
  2. Сложные слова могут быть без соединительной гласной.

Сложные слова образуются:

  1. Сложение целых слов: диван-кровать, лётчик-испытатель;
  2. Сложением основ слов без соединительных гласных (стенгазета, спортплощадка, автозавод) или соединительными гласными о и е (снегопад, тепловоз, землекоп);
  3. С помощью соединительных гласных о и е, соединяющих часть основы слова с целым словом: новостройка, железобетон, хлебозаготовка, декоративно-прикладной;
  4. Сложение основ с одновременным присоединением суффикса: земледелие, головокружительный;
  5. Слиянием слов: вечнозелёный, высокочтимый, сорвиголова, нижеподписавшиеся.

Переход слов одной части речи в другую.

Слова образуются также путем перехода одной части речи в другую. При этом, употребляясь в роли другой части речи, они приобретают иное общее значение, теряют ряд своих грамматических признаков. Например: ехали шагом (слово шагом, являясь наречием, не изменяется)