Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի 28-ին։ Մայրը՝ Մեյ Մասկը, կանադա-անգլիացի հայտնի մոդել և սննդագետ (դիետոլոգ) է, իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը, Հարավաֆրիկայում ծնված անգլիացի էլեկտրական և մեխանիկական ճարտարագետ էր։ Իլոնը նրանց առաջին զավակն էր, իսկ նրանից հետո ծնողները ունեցել են մեկ տղա՝ Քիմբալ Մասկ, և մեկ աղջիկ՝ Թոսկա Մասկ։ Նրա հայրական տատիկը եղել է բրիտանացի, նա նաև ունի Փենսիլվանիա Հոլանդական ծագում։ Նրա մայրական պապը ամերիկացի էր, Մինեսոտա քաղաքից: 1980-ին ծնողների բաժանվելուց հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, իրենց Պրետորիայի արվարձաններում: Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի 28-ին[31],։ Մայրը՝ Մեյ Մասկը, կանադա-անգլիացի հայտնի մոդել և սննդագետ (դիետոլոգ) է[32], իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը, Հարավաֆրիկայում ծնված անգլիացի էլեկտրական և մեխանիկական ճարտարագետ էր։ Իլոնը նրանց առաջին զավակն էր, իսկ նրանից հետո ծնողները ունեցել են մեկ տղա՝ Քիմբալ Մասկ, և մեկ աղջիկ՝ Թոսկա Մասկ [36]։ Նրա հայրական տատիկը եղել է բրիտանացի, նա նաև ունի Փենսիլվանիա Հոլանդական ծագում [37][38]։ Նրա մայրական պապը ամերիկացի էր, Մինեսոտա քաղաքից .[39]: 1980-ին ծնողների բաժանվելուց հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, իրենց Պրետորիայի արվարձաններում[37]։Մանկուց նա սիրում էր կարդալ։ Իլոնը օրական մոտ տասը ժամ էր տրամադրում հանրագիտարաններին։10 տարեկանում նրա մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագել։ 12 տարեկանում Իլոնը ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և դրանով ինքնուրույն սովորում է ծրագրավորել, և ի վերջո գրում է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով։ Խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց. 16 տարեկանում եղբոր հետ որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։ Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին աստիճաններից, հետո ծեծել նրան, մինչև նա կորցրել էր գիտակցությունը։Մանկուց նա սիրում էր կարդալ։ Իլոնը օրական մոտ տասը ժամ էր տրամադրում հանրագիտարաններին։10 տարեկանում նրա մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագել[40]։ 12 տարեկանում Իլոնը ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և դրանով ինքնուրույն սովորում է ծրագրավորել, և ի վերջո գրում է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով[41][42]։ Խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց.[41][43] 16 տարեկանում եղբոր հետ որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին աստիճաններից, հետո ծեծել նրան, մինչև նա կորցրել էր գիտակցությունը
Month: October 2021
22.10.2021 Руский
— Что такое словообразование? (Раздел науки, изучающий строение слов.)
— Какие бывают части слова? (Корень, окончание, основа, приставка, суффикс.)
— Что называется основой? (Часть слова без окончания.)
— Что такое окончание? (Изменяемая часть слова, которая служит для образования форм слова и для связи слов в предложении.)
— Что включает в себя основа слова? (Корень, приставку, суффикс.)
Сказка о чудесном дереве
Когда ребята остановились у поваленного сильным ветром дерева, учительница спросила:
-Из каких частей состоит это дерево? Назовите эти части по-русски.
-Корни, ствол, ветки, листья.
-Обратите внимание на корни. Для чего корень нужен растению, вы знаете. А вот знаете ли вы, какие ещё значения имеет слово «корень»?
-Знаем!- наперебой закричали ребята.- Все наши зубы имеют корни. И в каждом слове есть свой корень.
-Правильно. Но тогда у меня к вам ещё один вопрос: «Чем корень слова напоминает нам корни деревьев?»
Ребята задумались.
-Чтобы помочь ответить на этот вопрос,- сказала Наталья Семёновна,- расскажу вам сказку о чудесном дереве.
Жило-было много лет назад слово «ходить». Нашли его люди и приказали: «Будешь жить с нами!».И и поселилось слово реди людей, и стало скитаться, и попросило слово их:
-Посадите меня в землю.
-Зачем?- удивились люди.
-Чтобы из меня много других слово выросло: и вам будет интересней, и мне веселей.
Посадили люди слово «ходить» и начали поливать его.
Долго из земли ничего не росло, но наконец показалось
маленький росток.
Как тебя зовут, росток?- спросили люди.
Ходить,- ответил он.
Опять «ходить»! А где же другие слова?
Будет! Вы только чаще меня поливайте.
Стали люди ухаживать за ростком лучше
прежнего, и превратился он в могучий ствол.
А когда ствол начал ветвиться, спросили люди первую веточку:
Как тебя, веточка, зовут?
Приходить, -ответил она.
Обрадовались люди. Вот оно новое слово. А веточка продолжала:
Приходите завтра на рассвете, ещё не то увидите. Пришли люди рано утром и видят: от новой веточки ещё одна тянется.
А тебя как зовут?- спросили люди.
Приход,- ответила новорожденная.
На другое утро из ствола дерева опять появилась новая веточка. Её звали «уходить».Так каждый день чудесное дерево
дарило людям по одному новому слову. Все эти слова были чем-то похожи на слово «ходить», но и чем-то отличались от него. А чем – подумайте сами.
Вот какое дерево тогда выросло.
Корнем слова называется общая часть родственных слов. Поэтому слова, которые имеют общую часть и сходны по смыслу, называются однокоренными.
Сад – посадил, рассада, посадка, садовод, садовник
Однокоренные слова надо отличать от разных форм одного и того же слова.
Входить, вход, входной – это однокоренные слова.
Вход, у входа – это разные формы одного и того же слова.
При образовании однокоренных слов получается слова с различным лексическим значением, например: звонить, звонкий, перезвон.
Задание № 1. подберите однокоренные слова к данным словам. Запишите их
Цвет — _________________________________________________,
Дуб — _________________________________________________,
Яблоко — _______________________________________________,
Море — _________________________________________________,
Берёза — _______________________________________________,
Снег — _________________________________________________,
Составьте три предложения с данными словами
— Небольшая мелкая рыба. (рыбка, рыбёшка)
— Рыбная ловля. (рыбалка)
— Человек, занимающийся рыбной ловлей (рыбак)
— Ловить рыбу (рыбачить)
— Прочитайте написанные на доске слова. ( Рыба, рыбка, рыбёшка,
рыбалка, рыбак, рыбалка, рыбачить.)
18.10.2021
В классе
Прочитайте текст. Озаглавьте его. Запишите, вставляя пропущенные знаки препинания. Подчеркните сложные слова.
Ուսումնական աշուն 2021 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Մաթեմատիկա Հկտ․ 22
Դասարանական և տնային առաջադրանքներ․
1․ Ո՞ր թվերն են համապատասխանում`A, B, C, D, E, F կետերը կոորդինատային ճառագայթի վրա։
Ա
O 0
a 2
b 4
c 5
d 9
e 11
f 16
Բ
Օ 0
A 2
B 6
C 7
D 8
E 11
F 13
2․ O կետից ի՞նչ հեռավորություն ունեն P, R, S, T կետերը․
Ա
O 0
P 2
R 5
S 8
T 11
Բ
O 0
P 3
R 7
S 10
T 14=
3․ Տրված են չորս կետեր, որոնցից ոչ մի երեքը չեն գտնվում մի ուղղի վրա։ Յուրաքանչյուր երկու կետով ուղիղ են տարել։ Քանի՞ ուղիղ է տարված։
4․ Գտե՛ք այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը հավասար է 48-ի։
15. 16. 17
5․ Տասնիննհարկանի շենքի առաջին մուտքում գտնվում են 1-76 համարներով բնակարաններ։ Ո՞ր հարկում է 65-րդ բնակարանը։
76:19=4 մն
65:4=փն
12+1=13
:6․ Երկու բրիգադներ, միասին աշխատելով, պատրաստել են 240 աթոռ։ Մի բրիգադը պատրաստել է օրական 26 աթոռ, մյուսը՝ 22։ Ընդամենը քանի՞ աթոռ է պատրաստել բրիգադներից յուրաքանչյուրը։
Հոկտեմբերի 21
Принесли охотники из лесу двух медвежат. Несли в шапке-ушанке. Мишки были совсем маленькие: не то котята, не то щенки.
Отдали Марье Ивановне потому что ее муж, опытный зверолов, он отыскал им берлогу. Принесли медвежат в избу сунули под лавку, на тулуп. Тут и тепло и не дует.
Взяла две бутылки теплого молочка налила и тряпками заткнула.
Вот и лежат мишки с бутылками спят посасывают молоко причмокивают и растут понемногу.
Сначала с тулупа не слезали а потом и по избе стали ползать ковылять кататься.
Ստ. Զորյան. Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
Որ՞ ամիսներ մոռի ամենա լավ ժամանակը,
Ինչ՞ ձայներ էին գալիս երբ անտառը լռում եր
Ինչու՞ այդ տղան չեր կարողանում քնել։
Տղան ինչ նկատեց երբ աչքերը բացեց։
Կոտայք


Տարածքը՝ 2,086 քառ.կմ
Բնակչությունը՝ 254,397
Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը:
Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:
5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։
Կեչառիսի վանական համալիրը
Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։
Կեչառիսի վանքի լեգենդը
Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ:
Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:
Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 — 13-րդ դարեր):
Հոկտեմբերի 20
Հոկեմբերի 19
Չափման միավորներ
Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ Մմ-սմ-մ-կմ։
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ Միլիգրամ-գրամ-ցենտ-կիլոգրամ-տոննա:
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։ Վարկյան-րոպե-ժամ-օր-շաբաթ-ամիս-տարի-դար
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։ Կիլոմետր-ժամ
Առաջադրանքներ․
1)
5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով: 80 սմ
3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով: 30402 դմ
4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով: 4305կգ
6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով: 396 րոպե
9 ր 20 վ արտահայտիր վարկյաններով: 560 վ
Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։ 126 ժ
2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։ 20000
3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ =8մ 24սմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9 կմ 304մ 30սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 3ց 34
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=2տ 8ց 9կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=4 ժ 11ր
4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 740կգ
3տ 400կգ < 3տ500 կգ
8 տ 7ց 50 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 19 մմ
