Երևան քաղաքի թանգարանները»

  • Տեղեկություններ հավաքել թանգարանների մասին և հրապարակել բլոգներում։

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Ներկայացված են հիմնականում հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս ԱվետիսյանիՎրույր ԳալստյանիՀակոբ ՀակոբյանիԼավինիա Բաժբեուկ-ՄելիքյանիԷմիլ ԳազազիՍարգիս Համալբաշյանի, Աշոտ Ղազարյանի (Աշոտ-Աշոտ) և այլոց ստեղծագործությունները։

Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանում ցուցադրվում են Մինաս ԱվետիսյանիԱշոտ ՀովհաննիսյանիՄարտին ՊետրոսյանիԳայանե ԽաչատուրյանիՎրույր ԳալստյանիՎաղարշակՀենրի ու Ռոբերտ ԷլիբեկյաններիՀարություն ԿալենցիՌուդոլֆ ԽաչատրյանիՎարուժան ՎարդանյանիԱշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր ՕրագյանիԺանսեմիԳառզուիԱսատուր Պզտիկյանի և ուրիշների գործերից։ Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ Սարգիս ՀամալբաշյանիԱրթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ ՀակոբյանիՍամվել ԲաղդասարյանիԱրևիկ ԱրևշատյանիԿամո ՆիգարյանիՏիգրան ՄատուլյանիԹենի Վարդանյանի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով։ 2004 թվականին բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից։ Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), Հայաստանի նկարիչների միության դահլիճներում հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն։ 2006–2007 թվականներին Ֆրանսիայում՝ «Հայաստանի տարի», 2007 թվականին Հռոմում՝ «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել կատալոգներ։