Բակտերիաները

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ոչ մաքուր տեղերը
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Բակտերիաները գնդակաձև, եռանկյունաձև, քառակուսի․․․ ։ Բակտերիաները լինում են վնասակար և օգտակար։
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Մանրադիտակի օգնությամբ։
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: Որ վնաս տան և սնվեն
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Վնաս տալ կենդանիներին և մարդկանց ու սնվել
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Բակտերիաները լինում են վնասակար և օգտակար
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ : Վնասակար կամ օգտակար

Ապրիլ 19֊21

Առաջադրանք

«Երևան քաղաքի հուշարձանները» մաս 4

Տեղեկություններ հավաքել

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրությանՏավրիկյան նահանգիԴնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզՈւկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։

  • Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծել տարբեր բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ[5]։

  • Պեպո

«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին[1][2]։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։

Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը[3]։

  • «Սպասում»
  • Սպասում, իրադարձություն, որը անորոշ իրավիճակում դիտարկվում է որպես ավելի հավանական, նաև քիչ թե շատ իրատեսական ենթադրություն գալիք իրադարձությունների վերաբերյալ։ Եթե սպասումը չի իրականանում, առաջանում է հիասթափության հուզական ռեակցիա, իսկ եթե տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան, ապա զարմանքի հուզական ռեակցիա։ Այլ անձի վարքագծի վերաբերյալ այդ անձի արտահայտած սպասումը կարող է ունենալ համառ խնդրանքի կամ հրամանի բնույթ։ Սպասման ճշմարտությունը գնահատվում է ոչ հստակ տրամաբանության կիրառմամբ։
  • «Կատու»

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։ Ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու[8], որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտանի կատուն (Felis silvestris catus) անտառային կատվի (լատ.՝ Felis silvestris) ենթատեսակն է[9]։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է[10], որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ[11]։

Կատուներն արագ բազմացող կենդանիներ են[12]։ Վերահսկողության ներքո նրանք կարող են բազմացվել և գրանցվել որպես զտարյուն ցեղատեսակների ներկայացուցիչներ։ Սակայն ստերիլիզացիայի միջոցով կատուների թվաքանակի աճի վերահսկման անհնարինությունը, ինչպես նաև նախկինում տանը պահվող կատուներին ազատ արձակելու արդյունքում ամբողջ աշխարհում առկա է վայրենացած ու թափառող կատուների մեծ թվաքանակ, ինչը պահանջում է հատուկ վերահսկողություն[13]։ Որոշ տարածքերում կատուները նպաստել են թռչունների բազմաթիվ տեսակների ոչնչացմանը։ Հայտնի է, որ կատուները դարձել են որոշ մեկուսի կղզիներում թռչունների պոպուլյացիաների ոչնչացման պատճառ[14]։

Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ[15], սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)[16]։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության[17] արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում[15][18]։ 2006 թվականին ապացուցվել է, որ ընձառյուծային կատուն առանձնաբար ընտելացվել է շուրջ մ.թ.ա. 5500 թվականին, սակայն այդ մասամբ ընտելացված այդ ցեղատեսակի գիծը չունի իր շարունակությունը ներկայիս ընտանի կատուների շարքում[19][20]։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուներն այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ[21][22]։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին[23]։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն[24]։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար[25][26]։

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծվագրլեոպարդյագուարլուսանհեպարդպումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։

  • «Մեղեդի»
  • Մեղեդի (հունարեն՝ μελῳδία — երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ չաղի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք և այլն։ Մեղեդիի շարժումը լինում է վերընթաց, վարընթաց, միևնույն բարձրության պահպանումով, ավելի հաճախ՝ ալիքաձև։ Բոլոր շարժումների դեպքում առավել բնորոշ է աստիճանական ընթացքը, որը սովորաբար ընդմիջվում է այս կամ այն լայնքի թռիչքներով։ Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ մեղեդին դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։ Բազմաձայն երաժշտության մեջ պարզորոշ առանձնանում է ընդհանուր շարժումից և ընկալվում որպես որոշակի երաժշտական միտք, որի առավել վառ (քան ընդհանուր շարժումը) արտահայտչականությունը պայմանավորված է անհատականացված երաժշտական նյութի շարժման յուրահատուկ տրամաբանությամբ։ Ոչ մեղեդային շարժման հետ համեմատած, Մեղեդին՝ (անկախ երաժշտության ոճից և ժանրից) առավել հագեցված լինելով կոմպոզիցիոն հնարներով, տվյալ ընդհանուր շարժման խտացված, ընդհանրացված ձևն է։ Սակայն մեղեդիական և ոչ մեղեդիական շարժումների միջև գոյություն չունի խիստ անջրպետ։ Վոկալ երաժշտության մեջ մեղեդին բնորոշվում է երգայնությամբ, ցայտուն ներդաշնակ կերտվածքով ու ճկունությամբ և, այդ առումով, մոտիկ է մարդկային խոսքի ելևէջային բնույթին։ Գործիքային երաժշտության մեջ մեղեդին զերծ է երգչական ձայնի հնարավորությունների որոշ՝ բնական սահմանափակումներից, նրանում, վոկալ երաժշտությանը հատուկ հնարների հետ մեկտեղ, օգտագործվում են նաև այս կամ այն նվագարանի տեխ․նիկական հնարավորությունները (այստեղից՝ ստորաբաժանումը վոկալ և գործիքային Մեղեդիների)։ Մեղեդիի բնույթը, ձևը, տեսակը, ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկություններն ու ծավալը շատ կողմերով պայմանավորված են նաև ստեղծագործության ժանրային պատկանելությամբ, երաժշտության ազգային երանգով ու ոճով։ Միաժամանակ, գոյություն չունի այնպիսի «օրինակելի» մեղեդի, որը հավասարապես բավարարեր տարբեր դարաշրջանների երաժշտական ուղղություններին բնորոշ մտածելակերպի պահանջները։ Ուստի մեղեդին, որպես բովանդակային կատեգորիա, հարաբերական է և նրա գնահատականը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատմական մոտեցում։ Միաձայն երաժշտության մեջ մեղեդին մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի մեղեդիները։ Հայ ժող․ և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր և այլն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած ու հղկված վոկալ և գործիքային մեղեդիների բազմազան տեսակի նմուշներով (տես նաև Մոնոդիա), որոնցում մեղեդիակերտման վարպետությունը հասցված է բարձրագույն մակարդակի։
  • «Սիրո միություն»
  • Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։ Հեղինակները ստեղծագործությունը նվիրել են Երևանին՝ որպես մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո դրսևորում[3][4]։

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

քմահաճույք                             քիմք+հաճույք

ակնթարթ                             ակն+թարթ

այսպես                            այս+պես

քաղհան                          քաղ+հան

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք      

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               ճչալ

դ/ դաշտ                 պարտեզ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

ուրախ                            ուրախանալ

ճիշտ                          ճշտել

երկար                           երկարել

փոքր                             փոքրանալ

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

______ Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Չար վհուկ, բարի հոգի, սուրբ հոգի

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց։

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Ամեն մեկը ուներ իր պատկերացումը, մտածողությունը։

Թեստ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-, որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

       դժբախտ

       շաբաթվա

      փորձել

       համբերությունն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.


    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                   սիրելի
   գ/ հիվանդ                 առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական  

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը: 

Դժբախտ Ջելսոմինոյի օրը


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք: 

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      զբոսնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում: 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը: 

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:  

Որ հիվանդ լինել ու դպրոց չգնալ։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր 

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: արմատ, ցողուն, ծաղիկ, պտուղ և սերմ։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: լույ­ս, ջուր, ածխաթթու գազ և թթվածին։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Գունագեղ, գեղեցիկ, բուրումնավետ
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։ Նրանք տալիս են թթվածին նաև նրանց անվանում էն «կանաչ բարեկամներ»

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն: կենդանիներից, բույսերից, ծառերից, ծաղիկներից և սերմերից։
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար: Ծիրան, գազար, կարտոֆիլ, ձմերուկ, լիմոն, դդում և սեխ։
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը: Տնային կենդանիներ պահելով։
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ: Կաթնամթերքներ։
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը: Որովհետև երկուսնել սնունդ էն բերում
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
  7. գյուղատնտեսությունից ստանում են սնունդ։

Արձաններ

<<Երևան քաղաքի արձանները>> Մաս 3

  • Մայր Հայաստան
  • <<Արարատ֊73>>

Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։

Ararat-73 team sculpture, Yerevan (3).jpg

Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ ԾառուկյանըՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ[1][2][3][4]։

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29)1817ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն[1] – ապրիլի 19 (մայիսի 2), 1900[2][3][4][…]ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն[1]), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունումՊետերբուրգիՀռոմիՖլորենցիայիՇտուտգարտիԱմստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[5], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[6][7]։

Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[8][9][10]։

«Ընթերցողը» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 20-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ։

Հուշարձանը նվիրված է Երևանի՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։

Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըՀայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանըսիրիացի գրող Ադոնիսը և այլ արվեստասերներ[1]։

Հետընկակ

Իմ մոլորակը հետաքրքիր մոլորակ է և ընկերասեր մոլորակ։ Իմ մոլորակը ընկերասեր է, որովհետև ես շատ-շատ ընկերներ ունեմ։ Իմ ընկերները իմ պես շատ ընկերներ ունեն։ Իմ մոլորակը հետաքրքիր է, որովհետև ես ամեն օր նոր բան եմ բացահայտում։ Իմ մոլորակում սառն է, շատ երկրաշարժեր են լինում, ծառերը լավ են զգում, կենդանիներին չեն մորթում և ուտում, ոչ մեկ չի աղտոտում, վիրուսներ չկան, բակտերիաներ չկան, ամեն ինչը շատ լավ է և մարդկանց անվճար ուտելիք են տալիս։ Երկու անգամ “Երկիր մոլորակ”-ից ավելի շատ տոներ կան։