Օղակաձև զբոսայգի (հուշարձաններ, քանդակներ)

Տեղեկություններ գրել

Ավետիք Իսահակյան

վետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 17 (29)1875[1]ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն[2] – հոկտեմբերի 171957[3][4][5]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ[4]), հայբանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյան (դեկտեմբերի 14 (26)1879[1][2]ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն – փետրվարի 101950[3][4]ԹբիլիսիՎրացական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԽՍՀՄ[3])՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները[5]։Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29)1817ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն[1] – ապրիլի 19 (մայիսի 2), 1900[2][3][4][…]ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն[1]), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունումՊետերբուրգիՀռոմիՖլորենցիայիՇտուտգարտիԱմստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[5], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[6][7]։

Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[8][9][10]։

Բարեկամության ձեռքեր

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սպասում

Սպասում, իրադարձություն, որը անորոշ իրավիճակում դիտարկվում է որպես ավելի հավանական, նաև քիչ թե շատ իրատեսական ենթադրություն գալիք իրադարձությունների վերաբերյալ։ Եթե սպասումը չի իրականանում, առաջանում է հիասթափության հուզական ռեակցիա, իսկ եթե տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան, ապա զարմանքի հուզական ռեակցիա։ Այլ անձի վարքագծի վերաբերյալ այդ անձի արտահայտած սպասումը կարող է ունենալ համառ խնդրանքի կամ հրամանի բնույթ։ Սպասման ճշմարտությունը գնահատվում է ոչ հստակ տրամաբանության կիրառմամբ։