Առաջադրանք
«Երևան քաղաքի հուշարձանները» մաս 4
Տեղեկություններ հավաքել
- Հովհաննես Թումանյան
- Հովհաննես Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[4], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[5]։
- Ալեքսանդր Սպենդիարյան
Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։
Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։
1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծել տարբեր բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ[5]։
«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին[1][2]։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը[3]։
- «Սպասում»
- Սպասում, իրադարձություն, որը անորոշ իրավիճակում դիտարկվում է որպես ավելի հավանական, նաև քիչ թե շատ իրատեսական ենթադրություն գալիք իրադարձությունների վերաբերյալ։ Եթե սպասումը չի իրականանում, առաջանում է հիասթափության հուզական ռեակցիա, իսկ եթե տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան, ապա զարմանքի հուզական ռեակցիա։ Այլ անձի վարքագծի վերաբերյալ այդ անձի արտահայտած սպասումը կարող է ունենալ համառ խնդրանքի կամ հրամանի բնույթ։ Սպասման ճշմարտությունը գնահատվում է ոչ հստակ տրամաբանության կիրառմամբ։
- «Կատու»
Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։ Ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու[8], որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։
Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտանի կատուն (Felis silvestris catus) անտառային կատվի (լատ.՝ Felis silvestris) ենթատեսակն է[9]։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է[10], որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ[11]։
Կատուներն արագ բազմացող կենդանիներ են[12]։ Վերահսկողության ներքո նրանք կարող են բազմացվել և գրանցվել որպես զտարյուն ցեղատեսակների ներկայացուցիչներ։ Սակայն ստերիլիզացիայի միջոցով կատուների թվաքանակի աճի վերահսկման անհնարինությունը, ինչպես նաև նախկինում տանը պահվող կատուներին ազատ արձակելու արդյունքում ամբողջ աշխարհում առկա է վայրենացած ու թափառող կատուների մեծ թվաքանակ, ինչը պահանջում է հատուկ վերահսկողություն[13]։ Որոշ տարածքերում կատուները նպաստել են թռչունների բազմաթիվ տեսակների ոչնչացմանը։ Հայտնի է, որ կատուները դարձել են որոշ մեկուսի կղզիներում թռչունների պոպուլյացիաների ոչնչացման պատճառ[14]։
Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ[15], սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)[16]։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության[17] արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում[15][18]։ 2006 թվականին ապացուցվել է, որ ընձառյուծային կատուն առանձնաբար ընտելացվել է շուրջ մ.թ.ա. 5500 թվականին, սակայն այդ մասամբ ընտելացված այդ ցեղատեսակի գիծը չունի իր շարունակությունը ներկայիս ընտանի կատուների շարքում[19][20]։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուներն այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ[21][22]։
2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին[23]։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն[24]։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար[25][26]։
Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։
- «Մեղեդի»
- Մեղեդի (հունարեն՝ μελῳδία — երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ չաղի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք և այլն։ Մեղեդիի շարժումը լինում է վերընթաց, վարընթաց, միևնույն բարձրության պահպանումով, ավելի հաճախ՝ ալիքաձև։ Բոլոր շարժումների դեպքում առավել բնորոշ է աստիճանական ընթացքը, որը սովորաբար ընդմիջվում է այս կամ այն լայնքի թռիչքներով։ Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ մեղեդին դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։ Բազմաձայն երաժշտության մեջ պարզորոշ առանձնանում է ընդհանուր շարժումից և ընկալվում որպես որոշակի երաժշտական միտք, որի առավել վառ (քան ընդհանուր շարժումը) արտահայտչականությունը պայմանավորված է անհատականացված երաժշտական նյութի շարժման յուրահատուկ տրամաբանությամբ։ Ոչ մեղեդային շարժման հետ համեմատած, Մեղեդին՝ (անկախ երաժշտության ոճից և ժանրից) առավել հագեցված լինելով կոմպոզիցիոն հնարներով, տվյալ ընդհանուր շարժման խտացված, ընդհանրացված ձևն է։ Սակայն մեղեդիական և ոչ մեղեդիական շարժումների միջև գոյություն չունի խիստ անջրպետ։ Վոկալ երաժշտության մեջ մեղեդին բնորոշվում է երգայնությամբ, ցայտուն ներդաշնակ կերտվածքով ու ճկունությամբ և, այդ առումով, մոտիկ է մարդկային խոսքի ելևէջային բնույթին։ Գործիքային երաժշտության մեջ մեղեդին զերծ է երգչական ձայնի հնարավորությունների որոշ՝ բնական սահմանափակումներից, նրանում, վոկալ երաժշտությանը հատուկ հնարների հետ մեկտեղ, օգտագործվում են նաև այս կամ այն նվագարանի տեխ․նիկական հնարավորությունները (այստեղից՝ ստորաբաժանումը վոկալ և գործիքային Մեղեդիների)։ Մեղեդիի բնույթը, ձևը, տեսակը, ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկություններն ու ծավալը շատ կողմերով պայմանավորված են նաև ստեղծագործության ժանրային պատկանելությամբ, երաժշտության ազգային երանգով ու ոճով։ Միաժամանակ, գոյություն չունի այնպիսի «օրինակելի» մեղեդի, որը հավասարապես բավարարեր տարբեր դարաշրջանների երաժշտական ուղղություններին բնորոշ մտածելակերպի պահանջները։ Ուստի մեղեդին, որպես բովանդակային կատեգորիա, հարաբերական է և նրա գնահատականը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատմական մոտեցում։ Միաձայն երաժշտության մեջ մեղեդին մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի մեղեդիները։ Հայ ժող․ և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր և այլն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած ու հղկված վոկալ և գործիքային մեղեդիների բազմազան տեսակի նմուշներով (տես նաև Մոնոդիա), որոնցում մեղեդիակերտման վարպետությունը հասցված է բարձրագույն մակարդակի։
- «Սիրո միություն»
- Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։ Հեղինակները ստեղծագործությունը նվիրել են Երևանին՝ որպես մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո դրսևորում[3][4]։