9 марта – 12 марта

Тема: «Слова-предметы, отвечающие на вопросы КОГО? ЧТО?»

Обычно употребляются со словами ждать, знать, любить, рисовать, видеть и т.д.

Задание 1. Закончите предложения, используя слова в скобках.

  1. Я знаю этот город.
  2. Я знаю этого ученника.
  3. Как зовут брата?
  4. Я знаю его друга

Задание 2. Раскройте скобки.

  1. Наташа купила кресло в кабинет.
  2. Мальчик решает задачу.
  3. Анна купила молоко, соль и сахар.
  4. Девушка слушает музыку.
  5. Борис смотрит телевизор.
  6. Жанна готовит обед.
  7. Я пишу письмо.
  8. Ребенок не любит кашу.
  9. Дети прочитали сказку Туманяна.
  10. Ученик принёс тетрадь.
  11. Дети нашли мячик.
  12. Мы видели машину друзей.
  13. Я жду подруге.
  14. Андрей провожает сестру.
  15. Лена любит оперу.
  16. Вчера в театре мы встретили учителья.
  17. На вечере мы увидим Виктора.
  18. Ты знаешь Анна?
  19. Ты пригласила Риту на праздник?
  20. Алексей проводил Наташу домой?
  21. Я ходила в библиотеку.
  22. Анна ходила в магазин.
  23. Мы ездили на экскурсию.
  24. Каждый четверг я хожу на рынок.
  25. Вечером дети идут в цирк.
  26. Девочки идут в бассейн.

Задание 3. Ответьте на вопросы, используя слова в скобках.

  1. Что Вера слушает? оперу
  2. Что Борис забыл? тетрадь
  3. Что они читают? газету
  4. Что ты учишь? математику
  5. Что Анна потеряла? сумку
  6. Куда поедет сестра? дачу
  7. Куда ты хочешь пойти? парк
  8. Куда он пойдет на концерт? оперу
  9. Куда ты повесил костюм? шкафу
  10. Куда Анна поставила вазу? окну
  11. Куда Борис положил книгу? столу
  12. Куда мама положила кошелёк? сумке
  13. Куда поставили книги? шкафу
  14. Куда положили пальто? стуле

Задание 4. Раскройте скобки.

  1. Лена ждёт подруги около машины.
  2. Я знаю его братьёв.
  3. Мы ждём друзьей.
  4. Я хорошо знаю архитектуры, которые построили эти дома.
  5. Учитель спрашивает ученикам.
  6. Борис хорошо изучил все памятники Москвы.
  7. Мама ведёт (детям в парк.
  8. Анна любит комедии.
  9. На вечер пригласили спортсменов.
  10. Он прочитал все рассказы Туманяна.
  11. Я куплю часы.
  12. Из своей комнаты я вижу окна здания напротив.

Թեստ 3

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  • Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քմահաճույք                                                                    Քմա + ա + հաճույք

ակնթարթ                                                                      Ակն + թարթ

——————————————-                             ___________________

______________________                             ____________________

  • Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք  

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 առտ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան


բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյանգոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Կատակ                     կատակներ

 հարևան                   հարևաններ

 ծառ                           ծառեր

 սուրբ                         սրբեր

  • Որ՞ն է տրված նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն։

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ջելսոմինոյին ամեն օր գոռում էր տանձերի վրա, որ թափվեն և չար էր։

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

ճյուղերից տանձեր թափելը։

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որով հետև նա ամեն օր տանձերը քաղում էր գոռալով նրանց վրա։

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>

Charlie Chaplin


This is a story that Charlie Chapline liked to tell about himself.
This happened when he was already a world famous actor. A theatre announced a competition to see who could act like Charlie Chaplin. People who took part in the competition had to dress like Charlie Chapline, walk like Chaplin and act out one of the roles in a Chaplin film.
When Charlie Chaplin heard about the competition, he decided, as a joke, to take part in the competition himself. Of course, he didn’t tell about it to anyone.
Charlie was so much surprised when he heard that he wasn’t the winner. However, he decided that it was quite funny.

Put the sentences in the correct order.(Նախադասությունները դասավորել ճիշտ հերթականությամբ): 
-Charlie Chapline decided to take part in the competition.
-He didn’t win the first prize.
This happened when he was already a world famous actor.-Charlie was so much surprised when he heard that he wasn’t the winner.
-People who took part in the competition had to dress like Charlie Chapline, walk like Chaplin and act out one of the roles in a Chaplin film.
-Of course, he didn’t tell about it to anyone.
-A theatre announced a competition to see who could act like Charlie Chaplin.
Լրացնել նախադասությունները:
I like to read books.
My favourite writer is Hovhanes Tumanyan
My favourite character is Hovhanes Tumanyan , because He is famous writer

Alex: Who is your favourite writer?
Tim: My favourite writer is Hovhanes Tumanyan
Alex: Who is your favourite character? Why?
Tim: My favourite character is Hovhanes Tumanyan , because He is the super famous writer

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Բովանդակություն
1 Անվանում
2 Աշխարհագրություն
2.1 Կլիմա
3 Պատմություն
3.1 Թագավորության հիմնադրում
4 Պատմամշակութային հուշարձաններ
4.1 Լոռու մարզի բնական հուշարձաններ
5 Տարածաշրջաններ
6 Բնակչություն
6.1 Էթնիկ խմբեր
6.2 Կրոն
7 Բնակավայրեր
7.1 Մարզկենտրոն Վանաձոր
7.2 Քաղաք Ալավերդի
7.3 Քաղաք Ախթալա
7.4 Քաղաք Թումանյան
7.5 Քաղաք Շամլուղ
7.6 Քաղաք Սպիտակ
7.7 Քաղաք Ստեփանավան
7.8 Քաղաք Տաշիր
7.9 Վարչատարածքային բաժանում
8 Ջրագրություն
9 Տնտեսություն
9.1 Տրանսպորտ
9.2 Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
10 Ավանդական խոհանոց
11 Կրթություն
11.1 ԲՈւՀեր
11.2 ՄՄՈւՀ
11.3 Արտադասարանային կրթություն
12 Մշակույթ
12.1 Ռոք-խմբեր
13 Սպորտ
14 1988 թվականի երկրաշարժ
15 Տես նաև
16 Հեռուստաընկերություն
17 Աղբյուրներ
18 Արտաքին Հղումներ
Անվանում
979 թվականին Գուրգեն Ա-ն հռչակվել է Լոռու կառավարիչ։ Թագավորություն հռչակվելու առաջիկա տարիներին որպես պետության անվանում հիշատակվում էր «Լոռու թագավորություն»-ը, թեպետ ժամանակի ընթացքում շրջանառության մեջ է մտնում Տաշիր-Ձորագետ անվանումը։ 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա[6]։

Աշխարհագրություն

Լոռու մարզի ռելիեֆային քարտեզ
Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7 %-ը)[7]։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թվականի մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը[8]:

Կլիմա
Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը[9]: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում[10]:

Պատմություն
Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության տակ գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգիհարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Ի սկզբանե հիմնադրվել է որպես Լոռու իշխանություն և 982 թվականին Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկյանի թագադրումից հետո միայն վերածվել վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորության։

Լոռի բերդ
Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավիցՊահլավունիների իշխանությանը, արևելքից Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով շարունում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվել դրանից առաջինում։

Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա Դավիթ Ա Կյուրիկյանը (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած Սամշվիլդե բերդաքաղաքը դարձնում է քաղաքամայր-ոստան։ Դավիթ Կյուրիկյանը փորձում է ազատվել Անիի թագավորության կախումից, խռովություն բարձրացնում Գագիկ Ա-ի դեմ, սակայն պարտվելով կորցնում Աղսև գետի ափին գտնվող իր հողային տիրույթները: Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայիզորքերին, իր ազդեցությանը ենթարկում Կախեթ-Հերթի թագավորությանն ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դարձել է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և Կարս-Վանանդի և Սյունիքի թագավորությունները։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը։

Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան Բյուզանդական կայսրության քաղաքական ազդեցության ոլորտում։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում Տավուշում ու Մածնաբերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանությունները, որոնք ունենում են տասնամյակների կյանք։

Լոռու թագավորության պատմությանն անդրադարձել են հայ պատմիչներից Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Սպարապետը, Ստեփանոս Տարոնեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Արևելցին և այլոք։

Պատմական ընդհանրացումների համար կարևոր նշանակություն են ունեցել նաև վրացական աղբյուրները, որոնք, սակայն շատ առումներով հակասում են հայ պատմիչների գրվածքներին։ Տաշիր-Ձորագետի պատմությանն են անդրադարձել նույնիսկ վրաց ժողովուրդի պատմությունը ամենահանգամանալից կերպով ներկայացնող «Քարթլիս ցխովրեբա» աշխատության հեղինակները։

Վրաց հեղինակներից Լոռու թագավորության մասին կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդել նաև Վախուշտի Բագրատիոնին՝ «Վրաստանի թագավորության նկարագրություն» աշխարհագրական երկում։

Մատթեոս Ուռհայեցին Տաշիր-Ձորագետի թագավորության պատմությունը ներկայացրել է իր «Ժամանակագրություն» աշխատությունում, որը նա սկսել է գրել 1113 թվականին՝ թագավորության անկումից անմիջապես հետո։ Իր աշխատությունում Մատթեոսը քննադատաբար է վերաբերվել Կյուրիկե Ա-ին հաջորդած Տաշիր-Ձորագետի բոլոր թագավորներին։

Թագավորության պատմությունից մեզ հասած տեղեկությունների գերակշիռ մասն ամփոփված է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ պատմիչի «Տիեզերական պատմություն» աշխատությունում, որտեղ արծարծվել է 885-1004 թվականների պատմական անցքերը։

Թագավորության հիմնադրում

Աշոտ Ողորմած թագավորի արձանը
Գուրգեն-Կյուրիկե Ա Բագրատունի, Տաշիր-Ձորագետի թագավորության հիմնադիր, հայոց «իշխանաց իշխան» և Լոռու առաջին թագավոր, Աշոտ Ողորմած արքայի կրտսեր որդին։

Բագրատունյաց առաջին արքաների՝ Աշոտ Մեծի և Սմբատ Նահատակի կառավարման ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանը, մասնավորապես՝ Լոռին և Տաշիրը կառավարվում էր արքայատոհմին չպատկանող և անուղղակիորեն Բագրատունիների հետ որևէ արյունակցական կապ չունեցող կառավարիչ-վերակացուների միջոցով, որոնք նշանակվում էին արքայի անմիջական գահնամակով: Հետագա տարիներին տեղական կառավարիչներին վստահված նման արտոնությունը առաջ է քաշում անջատողական անթաքույց ձգտումներ, որն էլ մեծ սպառնալիք էր ֆեոդալական հասարակարգում բավականին անկայունություն դրսևորող թագավորական իշխանության կայունության համար։ Այս ամենը քաջ գիտակցում էր Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորության արքա Աշոտ Գ Ողորմածը (կառավարման տարիները՝ 953-977 թվականներ), որը ռազմավարական նման կարևորության երկրամասում վաղուց ի վեր իշխող ազնվականներին զրկում է իշխանությունից՝ նրանց արդեն իսկ ունեցած ինքնիշխանական հավակնությունները ճնշելու նկատառումներով։ Այսպիսով, 972 թվականին Աշոտ Ողորմածը պաշտոնից ազատում է տեղի կառավարչին և նրա պաշտոնում նշանակում իր ավագ որդուն: Սմբատ արքայորդին 958 թվականից ի վեր համարվում էր հոր գահակիցը և հոր մահից հետո՝ 977 թվականին, անցնում է միահեծան իշխանավարման՝ իր նախկին, թափուր պաշտոնում նշանակելով կրտսեր եղբորը՝ Գուրգենին (որոշ այլ աղբյուրներով Գուրգենը հիշատակված է Դերենիկ կրկնանվամբ):

Այս իրադարձությամբ նշանավորվում է Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ Կյուրիկյանների ժառանգական իշխանության սկիզբը հյուսիսային Հայաստանի երկրամասերում, մասնավորապես՝ Լոռիում։ Այսպիսով, Գուրգան Ա-ն դառնում է Տաշիր-Ձորագետի ենթակա թագավորության առաջին արքան։ Վերջինիս թագադրման տարեթվի վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, որն էլ ինքնին հակասություն է մտցնում պետության հիմնադրման ամսաթվի պարագայում ևս։ Լոռու իշխանությունը հիմնադրվել է Աշոտ Ողորմած արքայի մահվանից՝ 977 թվականից հետո։ 979 թվականին Գուրգեն-Կյուրիկեն Սմբատի կողմից օծվում է որպես «իշխանաց իշխան» և մի քանի տարի անց միայն՝ թագավոր։ Ըստ Մխիթար Այրիվանեցու՝ դա տեղի է ունեցել 981 թվականին: Այս իրադարձությանն անդրադարձած մյուս երկու հեղինակներըենթադրաբար 12-րդ դարում ապրած անանուն ժամանակագիրն ու Վարդան վարդապետը որևէ թվական չեն նշում: Այնուամենայնիվ, անանուն հեղինակի հավաստմամբ՝ Աշոտ III-ի մահից հետո նրա որդիները Սմբատը, Գագիկն ու Գուրգենը, «համակամ սիրով երիս բաժանեն զթագաւորութիւնն` հայրագլուխ առնելով զՍմբատ»։

Պատմամշակութային հուշարձաններ

Հաղպատավանք
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Սանահինի վանք
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները Լոռու մարզում ներառում են շուրջ 3045 հուշարձան: Լոռու մարզի հուշարձանները հիմնականում հանրապետական նշանակության են և կարող են ընդգրկվել ՀՀ զբոսաշրջային ռազմավարական նշանակություն ունեցող երթուղիներում: Մարզի հուշարձանները թվագրվում են Ք.ա. 5 հզ. տարուց մինչև մեր օրերի նորակառույցները: Մարզի տարածքում են գտնվում համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդգրկված երկու հուշարձան` Հաղպատի ու Սանահինի հրաշակերտ վանական համալիրները[11]:

Ախթալայի վանք
Լոռու մարզի պատմաճարտարապետական հուշարձանները իրենց քանակով, բազմազանությամբ ու արժեքայնությամբ առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի այլ մարզերի նմանտիպ կոթողների շարքում: Դրանք գալով դարերի խորքիցսերունդներին են ներկայացնում մեր ժողովրդի բազմադարյան նյութական մշակույթի ակնառու նվաճումները: Լոռու մարզում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի նորակառույցները: Դրանց մեջ մտնում են պատմական բնակատեղիներ, ամրոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, կամուրջներ, աղբյուրներ, մահարձան-կոթողներ, խաչքարներ ու աշխարհիկ կամ կենցաղային շինություններ: 12-13-րդ դդ. Լոռու ճարտարապետության ամենաբուռն ծաղկման շրջանն է համարվում: Այդ ընթացքում տարածքը վրաց իշխանների Օրբելյանների և Զաքարյանների սեփականությունն էր, ուստի այդ ժամանակաշրջանում Լոռին Վրաստանի հետ ապրել է միևնույն սոցիալ-տնտեսական, մշակութային և դավանաբանական կյանքով, և անխուսափելի էր երկու ժողովուրդների մշակութային, այդ թվումճարտարապետական հուշարձանների ոճական նմանությունները: Դա վերաբերում է հատկապես Ախթալայի և Քոբայրի վանքերին, Բգավորի, Հնեվանքի, Մեծավանի և մի շարք այլ եկեղեցիներին: Ցավոք մեզ չեն հասել կամ հասել են գրեթե ավերակ վիճակում քաղաքներն ու ամրոցները: Հավելվածներ 2-4-ում ներկայացված են ոչ միայն զբոսաշրջային առօրյայում առավել շատ այցելվող տեսարժան վայրերը (օրինակ Հաղպատ, Օձուն, Սանահին, Հնեվանք, Լոռեբերդ, Քառասնից մանկանց վանք, Քոբայր, Արդվի, Կուսանաց անապատ, Խորակերտի վանք, Չախալաբերդ, Խուճապի վանք), այլև պատմաճարտարապետական այնպիսի հուշարձաններ և տեսարժան վայրեր, որոնք ունեն բազմաթիվ արժանիքներ տուրփաթեթների մեջ զետեղվելու, սակայն դուրս են մնացել տուրօպերատորների ուշադրությունից և մատնվել են մոռացումի:

Լոռու մարզի բնական հուշարձաններ
• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում

• «Բոլոր քար» – Վանաձորում

• «Մայորի ձոր» – Ստեփանավանում

• «Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ

• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ

• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ

• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ

• Դսեղի լճերը • Գայլաձորի կիրճը

• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի հովիտները և այլն։

Տարածաշրջաններ
Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները[12][13]: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում[14]։

2016-2017թվականներին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզում․

Գուգարքի տարածաշրջան – 48.19% (1 քաղաքային՝ Վանաձոր և 26 գյուղական բնակավայրեր՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Արջուտի կայարանին կից, Բազում, Գուգարք, Գյուլլուդարա, Դարպաս, Դեբեդ, Եղեգնուտ, Լերմոնտովո, Լեռնապատ, Հալլավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Փամբակ կայարանին կից, Քիլիսա, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքներ)[15]:

Թումանյանի տարածաշրջան – 19,06% (4 քաղաքային՝ Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շամլուղ և 34 գյուղական Աթան, Առողջարանին կից գյուղ, Ամոջ, Ախթալա, Ակներ, Աքորի, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Բենդիկ, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեգի, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Փոքր Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Քարկոփ, Քարինջ, Քոբեր կայարան, Օձուն համայնքներ)[16]:

Սպիտակի տարածաշրջան – 18.55 % (1 քաղաքային՝ Սպիտակ և 20 գյուղական՝ Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքներ)[17]:

Ստեփանավանի տարածաշրջան – 12.48% (1 քաղաքային՝ Ստեփանավան և 19 գյուղական՝ Ագարակ, Արմանիս, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ համայնքներ)[18]:

Տաշիրի տարածաշրջան -9.47% (1 քաղաքային՝ Տաշիր և 23 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Նորամուտ, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքներ)[19]։

Բնակչություն
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Էթնիկ խմբեր
Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607[20]։

Կրոն
Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ, Եհովայի վկաներ, Աթեիստներ, Ագնոստիկներ և այլն։

Բնակավայրեր

ք․ Վանաձոր
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:

Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ չի աշխատում:

1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Լոոու մարզի քաղաքները․[21]

Մարզկենտրոն Վանաձոր

Վանաձոր
Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 82 800 մարդ (2015 թվական)[2]։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։

Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարինՀայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։

Վանաձոր
Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը։ Քաղաքն ունի մեղմ, բարեխառն կլիմա։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Օրինակ՝ քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին (Դիմաց թաղամաս) գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից (մեր թվարկությունից առաջ IV հազարամյակ) վաղ հայկական շրջանին (մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարեր]]) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է XIII դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից։

Քաղաք Ալավերդի

Ալավերդի քաղաքը
Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից1770–ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։

Քաղաք Ախթալա

Ախթալա
Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում)։

1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %[3]։

2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ[4]։

Քաղաք Թումանյան

Թումանյան քաղաքը
Գտնվում է Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքի կարգավիճակ ունի 1995 թվականից։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը նաև արդյունաբերությամբ։

Տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն միանավը (1171), գլխավոր (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները[3]։

Քաղաք Շամլուղ

Շամլուղ
Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից: Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը:

Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից: Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը:

Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը: Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է: Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Քաղաք Սպիտակ

Սպիտակ քաղաքը
Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա Փամբիջուր վտակի ափերին տարածված Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։ Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։

Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Սպիտակը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22, 7 վրկ. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։ Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր։ Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 90%-ը փլվել էր։[12] Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և աշխատավորներ մահացան։ Սպիտակը տվեց շատ զոհեր։ Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին:

Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է[3]:

Քաղաք Ստեփանավան

Ստեփանավան
Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։

Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։

Քաղաք Տաշիր

Տաշիր
Հիմնադրվել է 1844 թ. Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961 թ. դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991 թ. Տաշիր գավառի անունով։

Քաղաքը տեղակայված է Երևան – Թբիլիսի ավտոճանապարհի վրա՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։

Վարչատարածքային բաժանում
Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

Գուգարքի շրջան
Թումանյանի շրջան
Սպիտակի շրջան
Ստեփանավանի շրջան
Կալինինոյի շրջան
Ջրագրություն

Դեբեդ գետը
Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով: Ջրի մանրեաբանական անալիզների հետազոտությունների տվյալները վկայում են, որ մարզի խմելու ջրի աղբյուրները ունեն բարձր որակական հատկանիշներ:

Մարզի տարածքում հոսում են 1356 գետեր և գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը 3505 կմ է, նրանցից միայն 55-ը (4,1%), ունեն 10 և ավելի կմ երկարություն: Լոռու մարզի գետերի ջրերը հիմնականում օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակ­ներով:

Դեբեդ գետի խոշոր աղտոտողներից են համարվում մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները[22]։

Վանաձոր քաղաքում գործում է կոյուղու մաքրման մեխանիկական – կենսաբանական կայան, որով անցնող կեղտաջրերի հոսքը կազմում է 30լ/վրկ, կատարվում է միայն մասնակի մեխանիկական մաքրում: Կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման անմիջապես թափվում է Փամբակ գետը: Լոռու մարզում 2015թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի հեռացման ծավալը 2013թ.-ի համեմատ նվազել է 18%: Կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման անմիջապես թափվում է Փամբակ գետը:
Տնտեսություն
Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ
Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Այստեղ հանքային աղբյուրների առատությունը բացատրվում է ինչպես ռելիեֆի խիստ մասնատվածությամբ և էրոզիայի բազիսի խորությամբ, այնպես էլ հանքային ջրերի արտաբխման (բեռնաթափման) հարմար ուղիների առկայությամբ: Վանաձորի հանքային աղբյուրները դուրս են գալիս քաղաքի շրջակայքում: Ոչ խորը հորատման միջոցով բազալտային լավաներից ստացվել են հանքային ջրերի խոշոր շիթեր, որոնց ծախսը կազմում է 2,5-10 լ/վրկ.: Այն Ջերմուկի ջրերի ամենամոտ նմանակն է: Ֆիոլետովոյի հանքային ջուրը դուրս է գալիս գյուղի շրջակայքում արված հորատանցքերից: Հետախուզվել են նաև Բզովդալի (Վանաձորի մոտ) հիդրոկարբոնատասուլֆաստային, նատրիում-կալցիումային հանքային ջրերը: Ստեփանավանի շրջակայքում բխում են մի խումբ հանքային աղբյուրներ, որոնցից է Կաթնաղբյուրի ակները: Մեծ ծավալի հետախուզական աշխատանքներ են կատարվել Կաթնաղբյուր գյուղի (Ստեփանավանի տարածաշրջան) աղբյուրների շրջանում: Ուրասար (Կուբիշև) գյուղի մոտ հայտնի են Չյոռնայա և Ժյոլտայա գետակների աղբյուրները: Դեբեդ գետի ավազանաում, բացի վերը նշվածներից, հաշվվում են մոտ 35 զանազան հանքային աղբյուրներ, որոնք դեռ լիարժեք չեն ուսումնասիրվել: Հանքային ջրերի ուսումնասիրությունը, հետախուզումը կարևոր տնտեսական նշանակություն ունեն և հարկավոր է մարզի առաջնային խնդիրներից մեկը համարել:

Տրանսպորտ
Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան – Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների [23]: Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.606 0.58 0.623 0.673 0.715 0.721 0.725
Ավանդական խոհանոց
Լոռու մարզի խոհանոցը պահպանել է հայկական խոհանոցի ընդհանուր դիմագիծը, սակայն ունի որոշ յուրահատկություններ: Հետազոտության ընթացքում կատարված հարցումների արդյունքում արձանագրվել են մի քանի ուտեստներ, որոնք հիմնականում բնորոշ են Լոռու մարզին:

Հացի խաշու – Հացը խորանարդաձև կտրատում և չորացնում են: Սոխեռածը լինելու ընթացքում կաթսայի մեջ ավելացնում են 1 բաժակ ջուր: Մասսան համեմում են աղով և մանր կտրատած համեմով: Եռալուց հետո անընդհատ խառնելով ավելացնում են հարած ձու: Թողնում են 10 րոպե եփի: Մատուցելուց 5 րոպե առաջ կաթսան կրակի վրայից վերցնում են և ավելացնում նախապես պատրաստած հացի կտորները:

Հոնով ապուր – Հոնը քիչ ջրով եռացնում են և թողնում մի քիչ հովանա: Այնուհետև փլավքամի մեջ տրորում են մինչև կորիզների առանձնանալը: Ստացվում է համասեռ թանձր զանգված: Մասսայի մի մասի մեջ անընդհատ հարելով ավելացնում են ալյուր, և խառնում մնացած զանգվածին: Ավելացնում են շաքարավազ և դնում կրակին: Մատուցվում է սառը վիճակում:

Խաշիլ – Ջուրը համեմում են աղով և կրակի վրա անընդհատ խառնելով ավելացնում փոխինձը (բոված, աղացած հացահատիկ): Պետք է եփել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Լցնում են ափսեների մեջ և վրան դնում մի կտոր կարագ:

Խորոված կարտոֆիլ / պլեճ – Կարտոֆիլը կեղևազրկում են և օղակաձև կտրատում (կամ լավ լվանում և առանց կևեղազրկելու կտրատում): Տաք վառարանի վրա աղ են ցանում, և կտրտած կարտոֆիլը շարում վրան, և նորից աղ ցանում: Երկու կողմը համաչափ խորովելուց հետո կարելի է ճաշակել: Պլեճը պետք է ուտել տաք վիճակում:

Մարինացված սինդրիկ – Սինդրիկը խաշում են, հանում տաք ջրից և դնում հոսող ջրի տակ, որ պահպանի կանաչ գույնը: Աղաջուրը լցնում են վրան: Կարելի է համտեսել հաջորդ օրը:

Լավաշով մոթալ – Մոթալի պատրաստման ձև`մանրացրած պանիրը, մանրացրած թելպանիրը (ջիլ), քամած կաթնաշոռը, քամած մածունը խառնում են և համեմում աղով, ըստ ճաշակի: Ստացված զանգվածը լցնում են կավե սափորի մեջ, գլխիվայր շրջում և պահում սառը վայրում առնվազը 10 օր: Լավաշը բացում են, մոթալը լցնում են վրան, փաթաթում և համտեսում:

Եղինջի ապուր – Կաթսայի մեջ սոխեռած են անում, ավելացնում ջուր, խորանարդաձև կտրտած կարտոֆիլ: Կիսաեփ վիճակում ավելացնում են եղինջ: Թողնում են 5 րոպե եռա: Եփման վերջին րոպեներին ավելացնում են հարած ձու, կտրտած համեմ և աղ: Ճաշատեսակը հնարավոր է պատրաստել նաև չորացրած եղինջից, որը պետք է նախապես թրջել տաք ջրի մեջ:

Ավելուկի աղցան – Նախապես չորացրած եփում խաշում են տաք ջրով և մանր կտրատում: Կաթսայի սոխեռածին ավելացնում են կտրտած ավելուկը և տապակում 5-10 րոպե, այնուհետև ավելացնում են աղ և համեմունքներ: Մատուցում են մածուն-սխտորով:

Նապաստակի խորոված – Նապաստակի կտրատած միսը համեմում են աղով, ուրցով/քոնդարով և սոխով: Միսը մի քանի տեղից ծակծկում են պատառաքաղով: Թողնում են 20 րոպե: Շարված շշերը իջեցնում են թոնիրի մեջ: 1 ժամ եփելուց հետո հանում են թոնրից, սոխ և կտրտած համեմ ցանում վրան և մատուցում:

Թել պանիրով ձվածեղ – Անալի թել պանիրը (ջիլ) (կամ եթե աղ դրած է, նախապես 2 ժամ թողնում են ջրի մեջ) նախօրոք մանրացնում են: Թավայի մեջ լցնում են կարագ, այն դաղվելուց հետո ավելացնում են թել պանիրը և անընդհատ խառնում: Համասեռ մասսա դառնալուց հետո, ավելացնում են հարած ձու: Մատուցվում է տաք վիճակում:

Թթուներ տարբեր խոտաբույսերից – Մարզը հարուստ է խոհանոցում օգտագործվող տարատեսակ խոտաբույսերով, որոնց օգտագործման սեզոնը շատ կարճ է: Դրանցից թթուներ կամ մարինադներ են պատրաստում և պահածոյացնում ոչ սեզոնների համար:

Կատարված հարցումների ժամանակ որոշ ուտեստներ էլի հիշատակվել են, սակայն դրանք բնորոշ են ընդհանուր հայկական խոհանոցին, օրինակ` խաշլամա, տարբեր բանջարեղեններով և խոտաբույսերով կերակրատեսակներ, թանով ապուր և այլն:

Կրթություն
ԲՈւՀեր
Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

Վանաձորի պետական համալսարան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
ՄՄՈւՀ
Լոռու մարզում գործում են մի շարք միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Արտադասարանային կրթություն
2018 թվականի մայիսին Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կետնրոնը։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ստեղծած այս կենտրոնը ապահովում է շրջակա գյուղերի երեխաների և մեծահասակների արտադպրոցական կրթությունը, վերապատրաստումը և բազմակողմանի զարգացումը։ Հեռահար նպատակն է գյուղերի բնակչության համար հնարավորությւոն ստեղծել աշխատել և արարել հենց իրենց համայնքներում չարտագաղթելով։

Մշակույթ
Լոռու մարզում մշակութային կազմակերպություններն ենմշակույթի տները և ակումբները, գրադարանները, թանգարանները, արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, համերգասրահները և կինոթատրոնները, պատկերասրահները և ցուցասրահները, ստեղծագործական խմբերը, կենտրոններն ու համույթները: Մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռևս չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը կարիք ունի հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցվածության բարելավման: Ներկայումս մշակույթի ոլորտի խնդիրները Լոռու մարզում համակարգված լուծում չեն ստանում, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: 1996 թվականից հետո մշակութային կազմակերպությունները անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, սակայն ոչ բարվոք տնտեսական իրավիճակը, ընդհանուր ռազմավարական և զարգացման հեռանկարային (տարածաշրջանին հատուկ) համագործակցության ծրագրերի բացակայությունը հնարավորություններ չեն ընձեռնում Լոռու մարզում մշակութային կյանքի արդյունավետ և լիարժեք գործունեության կազմակերպմանը: Արդյունքում դիտարժան և բարվոք մշակութային ենթակառուցվածքների խիստ պակաս է զգացվում, ինչը մարզի մշակութային հատվածները թե´ ներքին, թե´ ներգնա այցելությունների հյուրընկալման համար ցանկալի արդյունքներ չեն ապահովում:

Ռոք-խմբեր
Լավ Էլի – հայկական ալտերնատիվ ռոք-խումբ
Ան Գորդոնախ – հայ-շոտլանդական ռոք-խումբ
Lousnelius – հայկական ալտերնատիվ ռոք խումբ
Որդան Կարմիր – հայկական ալտերնատիվ-մետալ խումբ
Clocker – հայկական ալտերնատիվ ռոք խումբ
Սպորտ
Լոռու մարզում գործում են 19 մարզադպրոց, մի շարք մարզական ակումբներ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ: Տարբեր մարզական թիմերում և խմբակներում ընդգրկված են մոտ 7000 երեխա: Լոռու մարզը թե հանրապետական և թե միջազգային ասպարեզներում միշտ աչքի է ընկել իր մարզական հաջողություններով: 2016 թվականին Վանաձորում բացվեց ֆուտբոլի ակադեմիա։

Գործում է Ռաֆտինգ Դեբեդ գետի 10 կիլոմետր երկարության վրա։

1988 թվականի երկրաշարժ
Հիմնական հոդված՝ Սպիտակի երկրաշարժ
Surb Amenaprkitch.jpeg
1988 թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը, որը ներկայում կոչվում է Շիրակամուտ։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փլվել էին 30 շենք և 2500 տուն[24]։

Տես նաև
Հայաստանի վարչատարածքային բաժանում
Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Հեռուստաընկերություն
«Ֆորտունա» հեռուստաընկերություն, Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր Ստեփանավան, Ախթալա
ՄԻԳ Հեռուստաընկերություն, Վանաձոր
«Լոռի» հեռուստաընկերություն, Վանաձոր
Անկյուն գումարած 3, Ալավերդի

Подснежники

Федя и Таня всю зиму жили за городом с мамой и папой, и им казалось, что не может быть времени лучше, чем зима.

Зимой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, играли в снежки, катали друг друга на санках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.

Дети очень жалели, что подходит весна. Там, где солнце пригревало землю, стала проглядывать черная земля. Как-то раз, когда ребята гуляли в саду, Федя с удивлением остановился и закричал:

— Таня, Таня, посмотри цветочки!

Таня подошла и остановилась. Действительно, в одном месте, там, где растаял снег, виднелись светло-зеленые стебельки, а на них покачивались хорошенькие маленькие, белые цветочки.

— Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их посреди льда и снега. Бежим домой, позовём маму, спросим её, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.

Федя и Таня побежали домой и рассказали маме, что в саду выросли цветы, которые вероятно ошиблись, теперь мёрзнут и, конечно, умрут от холода.

— Нет, нет, — ответила мама — не бойтесь за них. Это подснежники, самые первые весенние цветы. Они не боятся холода, они растут под снегом. Они лучше всех растений чувствуют тепло солнечных лучей и раньше других просыпаются от зимнего сна. Они говорят нам, что скоро придёт весна, запоют птицы и расцветут другие цветы. Но, конечно, если опять придут большие морозы — подснежники погибнут. Подснежники — растения невысокие. Прижимаются они к земле, так им теплее, — сказала мама.

Феде и Тане так понравились подснежники, что теперь они не хотели продолжения зимы. Они боялись, что погибнут нежные белые цветочки, и каждый день бегали смотреть на них.

А зима уходила. Скоро растаял и последний кусочек снега. Повсюду вырастали молодые, зелёные растения и детям казалось, что земля просыпается. Теперь у них было много занятий. Посмотреть, как вырос тот или другой росток, как набухли почки. Никому из них не приходило в голову жалеть о зимних развлечениях.

— Да, — как-то сказал Федя, — всему свое время. Хороша была зима со снегом, коньками и санками, но хороша и весна с зеленью, цветами и птичками.

— А потом будет хорошо: жаркое лето с ягодами и грибами, — сказала мама.

После лета — осень с золотистыми листьями и вкусными, сочными фруктами и овощами.

Вопросы

  1. Как Таня и Федя провели зиму? имой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, играли в снежки, катали друг друга на санках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.
  2. Почему ребята не хотели, чтобы наступила весна? ети очень жалели, что подходит весна. Там, где солнце пригревало землю, стала проглядывать черная земля.
  3. Почему Таня пожалела подснежники? — Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их посреди льда и снега. Бежим домой, позовём маму, спросим её, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.
  4. Почему эти цветы так называются? Потому что они растут в снеге
  5. Что произойдёт с приходом весны? Повсюду вырастали молодые, зелёные растения.
  6. Какое время года настанет после весны? Лето

Задания

  1. Перечислите времена года. Зима весна лето осень
  2. Назовите весенние месяцы. Март апрель май
  3. Первые весенние цветы – это подснежники.
  4. Подготовьте пересказ текста «Подснежники».

Թեսթ 2

Ավետիք Իսահակյան  

ԵՂՆԻԿԸ  

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: 

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: 

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: 

Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: 

Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: 

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… 

Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… 

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: 

Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: 

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… 

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:  

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

փախչում

Երբ 

ակնթարթ

պատշգամբ

2.      Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.  

ա/զուլալ     ա. (ժողվրդ.) վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր, ականակիտ, զուտ: 

բ/լուռ          ա. մ. Անձայն, անխոս, անմռունչ, անաղմուկ, անշշուկ, անշշունջ, անբարբառ, լռակյաց, լռելյայն, լռիկ, լռին, սուսուփուս, մունջ, կախագլուխ, լուռ ու մունջ, լուռ ու մուռ, լռիկ-մնջիկ, սուսիկ-փուսիկ, (բրբ.) կրկոլփ, կուկափ, հաշ, մռունջ: 

գ/ակնդետ   1. Անհամբեր: 2. Ակնապիշ: 

դ/ընտանի ա.է. Ընտել, սովոր, ձեռնասուն, (հնց.) ընդակից, ձեռական: 2. Սովորական: 3. Ընտանեկան, տնական, առտնին, տանու (բրբ.): 4. Մտերմական, բարեկամական: 5. Ազգական, ազգակից, արյունակից, արյունամերձ, ընտանեկից, մերձավոր, հարազատ, տնեցի, (Ուց.) մոտասեր, միատուն, տնակից, հանկավոր: 

3.      Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.  

ա/ լույս աշխարհ գալ  ծնվել

բ/խելքը գլխին            խելացի 

գ/կողը հաստ              Համառ, կամակոր, իր ասածի: 

դ/ճաշը եփել                պատրաստել 

ա/մեկին պաժել, լավ ծեծել – նեղացնել 

բ/համառ, ինքնասածի, կամակոր – Ամեն ինչ իր ցանկությամբ լինելուն ձգտող, համառ, իրասածի (մարդ): 

գ/դատող, բանիմաց, խելացի – մարդ որը խելացի է 

դ/ծնվել,հայտնվել – ծնվել 

4.      Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:  

ակնթարթ

Ինքնամոռաց 

աղմկահույց 

անտառուտ  

5.      Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.  

ա/զակազ պատվել 

 բ/մալինա Ազնվամորի 

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

6.      Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: 

եղնիկ 
 
բարեկամ

 
անտառ  
 
քամի 

7.      Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/որսորդ – գոյական 

բ/եղնիկ – գոյական 

գ/առաջին –ածական 

դ/ազատ –ածական  

8.      Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: 

Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Հարցական 

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրենզ։ Հարցական 

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: Բացականչական 

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց։ 

9.      Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի: 

Ես, Նարեկն և Աշոտը սովորում էնք նույն դասարանում

10.  Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: 

Եղնիկը խարտյաշ էր, խորունկ, սև, ջինջ աչքերով, երկայն թարթիչներով էր։

11.  Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.  

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:  

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: 

գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:  

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:  

12.  Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:  

Իր տունը, ընտանիքը։

13.  Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:  

Եղնիկը իր տանը և իր ընտանիքին կարոտում էր։ 

14.  Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: 

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

15.   Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց: 

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը։ 

Թեսթ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ

անգամ
երբեք

դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ                                            լավ

սովորական                   անսովոր

պարզ                                      բարդ
երկար                                     կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը            

բ/ հարցերին                 

գ/ դարակները                   

դ/ խրճիթ                       

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

տղա      վատ
դարակ       սովորական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ստվերը, ամպերը, նամականիշները

ստորոգյալ     ունի, չեն գրում, չեն խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
               կաղամբ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան սիրում է հարց տալ։ Նրա հարցերը հակառակ էին

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր

դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    գնաց սարի գագաթը, խրճիթ սարքեց և իր տետրում գրեց նոր հարցեր։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչ՞ու գագաթը սար ունի – գագաթը սար չունի
  3. Ինչ՞ու տերևը ծառ ունի – ծառը տերև ունի
  4. Ինչ՞ու աչքը կապիկ ունի – աչքը կապիկ չունի
  5. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչ՞ու ամպը երկինք ունի

Ինչ՞ու քիթը կատու ունի

Ինչ՞ու տոկը երկաթ ունի

Ինչ՞ու պատուհանը տուն ունի

Ինչ՞ու ձայնը բերան ունի

Հայրենագիտություն

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր ՁորագետՄարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։