Թեսթ 2

Ավետիք Իսահակյան  

ԵՂՆԻԿԸ  

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: 

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: 

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: 

Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: 

Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: 

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… 

Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… 

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: 

Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: 

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… 

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:  

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

փախչում

Երբ 

ակնթարթ

պատշգամբ

2.      Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.  

ա/զուլալ     ա. (ժողվրդ.) վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր, ականակիտ, զուտ: 

բ/լուռ          ա. մ. Անձայն, անխոս, անմռունչ, անաղմուկ, անշշուկ, անշշունջ, անբարբառ, լռակյաց, լռելյայն, լռիկ, լռին, սուսուփուս, մունջ, կախագլուխ, լուռ ու մունջ, լուռ ու մուռ, լռիկ-մնջիկ, սուսիկ-փուսիկ, (բրբ.) կրկոլփ, կուկափ, հաշ, մռունջ: 

գ/ակնդետ   1. Անհամբեր: 2. Ակնապիշ: 

դ/ընտանի ա.է. Ընտել, սովոր, ձեռնասուն, (հնց.) ընդակից, ձեռական: 2. Սովորական: 3. Ընտանեկան, տնական, առտնին, տանու (բրբ.): 4. Մտերմական, բարեկամական: 5. Ազգական, ազգակից, արյունակից, արյունամերձ, ընտանեկից, մերձավոր, հարազատ, տնեցի, (Ուց.) մոտասեր, միատուն, տնակից, հանկավոր: 

3.      Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.  

ա/ լույս աշխարհ գալ  ծնվել

բ/խելքը գլխին            խելացի 

գ/կողը հաստ              Համառ, կամակոր, իր ասածի: 

դ/ճաշը եփել                պատրաստել 

ա/մեկին պաժել, լավ ծեծել – նեղացնել 

բ/համառ, ինքնասածի, կամակոր – Ամեն ինչ իր ցանկությամբ լինելուն ձգտող, համառ, իրասածի (մարդ): 

գ/դատող, բանիմաց, խելացի – մարդ որը խելացի է 

դ/ծնվել,հայտնվել – ծնվել 

4.      Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:  

ակնթարթ

Ինքնամոռաց 

աղմկահույց 

անտառուտ  

5.      Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.  

ա/զակազ պատվել 

 բ/մալինա Ազնվամորի 

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

6.      Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: 

եղնիկ 
 
բարեկամ

 
անտառ  
 
քամի 

7.      Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/որսորդ – գոյական 

բ/եղնիկ – գոյական 

գ/առաջին –ածական 

դ/ազատ –ածական  

8.      Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: 

Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Հարցական 

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրենզ։ Հարցական 

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: Բացականչական 

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց։ 

9.      Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի: 

Ես, Նարեկն և Աշոտը սովորում էնք նույն դասարանում

10.  Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: 

Եղնիկը խարտյաշ էր, խորունկ, սև, ջինջ աչքերով, երկայն թարթիչներով էր։

11.  Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.  

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:  

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: 

գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:  

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:  

12.  Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:  

Իր տունը, ընտանիքը։

13.  Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:  

Եղնիկը իր տանը և իր ընտանիքին կարոտում էր։ 

14.  Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: 

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

15.   Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց: 

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը։