Մի օր սկսվեց գարունը և կոռոնավիռուսը։ Մարդկանց չէին թողնում դուրս գնալ։ Մեքենաների ծուխ չկար, մարդիկ չէին աղտոտում, ծառերը չէին կտրում։ Երկու տարի անց, երբ մարդիկ արդեն դիմակներով դուրս էին գալիս ՝ սկսեցին նորից կտրել ծառերը, վարել ավտոմեքենաներ, որոնց ծխագազերը աղտոտում էին քաղաքները։ Բնությունը ջղայնացավ և անձրևներն ու փոթորիկները շատացան։ Մի օր էլ, ինչ որ հրաշքով բոլոր պլաստիկները և վառելանյութները վերացան։ Կենդանիները սկսեցին բազմանալ, բնությունը սկսեց վերականգնվել, գրավել քաղաքներ և գյուղեր։
