Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Աշունը
Աշուն էր եկել և տերևները սկսել էին դեղնել և կարմրել։ Նապաստակն ու ոզնին զրույց էին անում և նրանց շատ հետաքրքրեց թե ինչպես են ներկվում տերևները։ Նրանք որոշում են գնան անտառային թագուհու մոտ և հարցնել նրան։ Անտառի կածաններով երկար քայլելուց հետո նրանք հասան մի հաստաբուն ծառի փչակի, որտեղ ապրում էր թագուհին։ Թագուհին ուներ տերևներից մազեր և նրա մազերն էլ էին դեղնել և նապաստակն ու ոզնին հարցրեցին, թե ինչպե՞ս է եղել, որ նրա մազերն էլ են դեղնել։ Անտառային թագուհին պատմեց մի թզուկի մասին, որը դեղին ներկը ձեռքն առած ներկում է բոլոր ծառերի բոլոր տերևները և և իր մազերը նույնպես։ Նրան կոչում էին դեղնակարմիր թզուկ, անտառի հրաշք թզուկ։
Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Որոտալ-տարածել, կծկվել-կծիկի ձև ընդունել, անհամարձակ-խիզախ, խաշամն-Խազալ։
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Քամի-հողմ։
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
