
Շատ, շատ հաճախ, ― ասաց Կառլսոնը ու նորից սկսեց բուտերբրոդներ ուտել։ Գանիլլան, Քրիստերն ու Մանչուկն էլ էին արագ ուտում՝ վախենալով, թե իրենց ոչինչ չի մնա, բայց լավ էր, որ մայրիկը բուտերբրոդներ շատ էր պատրաստել։ Այդ ընթացքում մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը նստած էին ճաշասենյակում։ ― Տեսեք, թե երեխաներն ինչքա՜ն խելոք են, – ասաց մայրիկը։ – Ես ուղղակի երջանիկ եմ, որ վերջապես Մանչուկը շնիկ ունեցավ։ Ճի՛շտ է, շնիկը խնամք է պահանջում, բայց ինչ արած։
Հերոսները
Բոսսե, Բետան, Մանչուկը, Կառլոնը, Գաննիլան և Քրիստինեն:
