ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ։ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 3.2 ԴԱՍԱՐԱՆ

Ես Արեգն եմ։ Սովորում եմ հյուսիսային դպրոցում, երրորդ դասարանում։ Ունեմ ընկերներ՝ Գեղամն, Նիկան, Նանեն, Մհերը, Ալեքսը, Օմը, Սուրենը և Մարկը։

Ես արդեն երեք տարի է  այս դպրոցում եմ սովորում։ Սիրում եմ մաթեմատիկան, մայրենի լեզուն և օտար լեզուները։ Մենք՝ դասարանով այցելել ենք մաթեմատիկայի թանգարան։

Մենք՝ դասարանի երեխաներով երկու անգամ գնացել ենք Արատես և մնացել ենք երեք օր։ Այնտեղ քնել ենք քնապարկերում, հաղթահարել ենք բարձրունքներ։ https://wordpress.com/view/aregharutynyan.home.blog
Գնացել ենք Թեժառույքի վանք

Ես սիրում եմ լողալ, հեծանիվ վարել ,ձիավարել։

Սիրում եմ քանդակագործությունը։ Ունեցել ենք քանդակագործության դաս Մհերի հայրիկի հետ։ Նա լավ քանդակագործ է։

Մենք դպրոցում ունենք ծեսեր։ Ես մասնակցել եմ դդումի, սուջուխի, թթուդրիկի,հարիսայի և ամանորյա ծեսերին։ Ունենում ենք մեդիաուրբաթներ, որոնք հետաքրքիր են անցնում։ երգում ենք ազգային երգեր և պարում ենք ազգային պարեր։ https://www.facebook.com/azniv.manukyan.1994/videos/2747364638823864/UzpfSTEwMDAwNjM2NzUwNDA0MTpWSzoyMzY5ODg0NjIzMjI5MjY1/?notif_id=1576767782678845&notif_t=group_r2j_approved

Մենք հաճախ այցելում ենք Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան։ Գրադարանում շատ-շատ գրքեր կան։ Ինձ ամենաշատ դուր եկած  գիրքը՝ ռադիոյի մարդու մասին գիրքն է։ aregharutynyan.home.blog/2019/12/16/%d5%bc%d5%a1%d5%a4%d5%ab%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8/

  1. Եթե հաճույքով ես ստեղծագործում, պատմիր նաև նախորդ տարի ստեղծած

գրքիդ մասին:

Նախորդ տարում ես գրել եմ գիրք, որտեղ պատմություններ էին Անձրևի, Նապաստակի, որը ուզու էր դառնալ առյուծ և չխոսող երեխայի մասին ։

Մեր վերջին այցը եղել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ իր նկարած նկարներն էին։ Մենք էլ ներկեցինք Մարտիրոս Սարյանի նկարների տպված օրինակները։

Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան

Մարտիրոս Սարյանի բնանկարներն շատ դուր եկավ ինձ։ Ես նայեցի Մարտիրոս Սարյանի հյուրասենյակը, նրա կնոջ սենյակը և շատ վառ գույներով էր նկարել նկարները։ Մարտիրոս Սարյանը այնքան է սիրում արևին, որ իր առաջին դեմքի նկարը արևի շողերով է արել։

Ռադիոյի մարդը

Image result for Գուլիելմո մարկոնի ռադիոյի մարդըՆրա անունը Գուլիելմո Մարկոնի էր։ Գուլիելմոն շատ էր սիրում գիրք կարդալ և նա ծնվել է 1874 թ․-ին։ Գուլիելմոն փոքր ժամանակ գնում էր իր հոր գրադարան և գրքերը կարդում։ Այդ գրքերը ֆիզիկայի և քիմիայի մասին էին և այդ գրքերը կարդալով՝ նա կարողանում էր ստեղծել փոքրիկ սարքեր։ Գուլիելմոն երբ մեծացավ, նա արդեն էլեկտրոնային ալիքների փորձեր էր կատարում։ Եվ նա նոր գյուտ ստեղծեց։ Այդ գյուտի անունը ռադիո էր։ Ռադիոյին 1800 թ․-ին ասում էին «անլար հեռախոս» և երբ Գուլիելմոն մահացավ, ռադիոյով ամբողջ աշխարհին հայտարարեցին, որ Գուլիելմոն մահացել է։ Նրա ստեղծած ռադիոյով մարդիկ տեղեկացված են մինչ այսօր։