Ես Արեգ Հարությունյանն եմ։ Մենք
գնացել էինք Արատես, այնտեղ
շատ լավ անցավ և ինձ այնտեղ շատ
դուր եկավ։ Այնտեղ երեք օրն էլ լավ
անցավ։ Առաջին օրը հանգստացանք
և քնեցինք, երկրորդ օրը ժամը
իննին գնացինք հաց կերանք և խաղացինք,
բարձրացանք Սմբատաբերդ սարը։
Դժվար էր, բայց հաղթահարեցինք։
Մինչև ժամը 22:00 մենք խարույկի մոտ
նստած էինք, հետո քնեցինք։
Երրորդ օրը գնացինք Զորաց եկեղեցի։
Հետ գալուց արդեն գնում էինք դպրոց։
