Ճամբարային ընթերցանություն

Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառատ, ծանր, որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ: Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:
…Ասում են ,ես անձրևի տակ եմ ծնվել և , երբ աշխարհ եկա՝առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը:
Գոռգոռում են ամպերը , կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում:
Դա օգոստոսն էր , բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում:
Առանց մորս համաձայնությունը հարցնելու , շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը: Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար…
Ահը սրտում իջել է մայրս լեռներից՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից: Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ , բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս: Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում, մինչև ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար:
Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր ,որ դեռևս կենդանի եմ:
Կես դար է անցել այդ օրերից : Դու վաղուց ննջում ես հողի տակ ,աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը, վաղամեռ մա՛յր իմ: Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ , ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում:
Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ՝ քո վերջին պտուղը:

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժեղն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: առյուծը մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Թագավոր, մեծ, բարձր, երկմել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Այո, թեթև, փոքր, փոքրահոգի, կառուցել, սոված։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Հովազ

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Զիջել, կասկածել, նախազգուշացնել, կոչել, ոչնչացնել:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր-700, 800-ութ հարյուր, երեք հարյուր-300, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ «Արքայական որս» «հզոր արքայական մռնչոց»

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

ծալվածք-վածք-ուտ

համակարգչ-ային-վեր

հաջորդ-ական-ջ

ան-ակ-նոց

խմոր-եղեն-յա

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Ուսումնական երրորդ շրջան

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը: https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

3. Գործնական պարապմունքներից, որի՞ն ես մասնակցել և ի՞նչ ես սովորել։https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։https://aregharutynyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Մայրենի

Անտառի խորքում մի ճոճ[1] կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով[2]՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր[3],
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։2

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին[4] նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։3

Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Երեխան արաջուց ապրում էր անմարդ անտառում որտեղ նա որբ էր և կովերի հետ եր ապրում կաթ ծծում այդպես ապրեց մինչև չեկան թագավորի զինվորները և գտան այդ տղային։ Տղային տարան արքայի պալատը և արքան սիրեց այդ տղային համբուրեց գրկեց և անուն տվեց՝ Պախրատուր

Ռուսերեն

Магия чисел: Имя Числительное

Магия чисел — практическая часть

А. Барто. Звонки

Я Володины отметки
Узнаю без дневника.
Раздаются три звонка.
Если вдруг у нас в квартире
Начинается трезвон –
Значит, пять или четыре
Получил сегодня он.
Если он приходит с двойкой,
Слышу я издалека:
Раздаются два коротких,
Нерешительных звонка!
Ну, а если единица –
Он тихонько в дверь стучится.

1. Сравни выделенные слова. На какие вопросы они отвечают? Найди числительные.
Если брат приходит с тройкой — что-тройка сколько-три двойкой-чем сколько-два

2. Найди числительные

  • Три, сколько
  • трое, сколько
  • троюродный, какой
  • тройка, что
  • тройник. кто
  • Пятак, что
  • пятый, какой
  • пятиклассник, кто
  • пять. сколько

3.  Число 4 символизирует 4 стороны Света: Север, Юг, Запад и Восток. Где еще в природе встречается это число? С чем у тебя ассоциируются числа 2, 3, 7?

4. Какие пословицы ты знаешь, где встречаются числа?

5. Разбери предложения. Найди знакомые части речи, поставь к ним вопрос, определи род и число и назови их.
Первый луч солнца разбудил девочку.
Солнце встает 365 раз в году.

6. Спиши и вставь пропущенные буквы (подбери проверочные слова, вспомни правило образования сложных слов, правило -жи, -ши). Выдели числительные.

Верблю… может долго не есть и не пить за счет  запасов ж…ра в г…рбах. Взрослый верблю… весом в 630 килограммов может пот…рять в жару около 160 килограммов и не погибнуть. Правда, потом он сразу вып…вает от 90 до 135 литров воды. Нов…рожденный верблюжонок полностью приспособлен к ж…зни в пустыне. Х…дить он начинает через 7-8 ч…сов после р…ждения. На второй день он уже не отстает от стада

Backrooms

Մի առավոտ․․․ Ես արթնացա և զգացի, որ այսօր ավելի տաք էր քան երեկ, և ցանկացա դուրս գալ և ընկերներիս հետ զբոսնել։ Ես դուրս եկա և նկատեցի իմ ընկերներին մի մեծ առեղծվածային ծառի մոտ, ես մոտեցա իմ ընկերներին ու նկատեցի ծառի վրա մի գեղեցիկ կատու, որը տարեց մեզ դեպի մի փոքր աղքատ տուն։ Տան մեջ մենք նկատեցինք անհասկանալի մի նշան։

Եվ մենք փոշուց մաքրելուց կպանք նրան և մենք հանկարծ արթնացանք սեվադեղնավուն մի լաբիրինտում, և մենք միամիտ գտանք մի սև դուռ և բացելով սև դուռը մենք հայտնվեցինք մյուս լաբիրունտում։

Գարնան հրաշքները

Մի պայծառ օր մենք ընկերներով զբոսնելիս նկատեցինք, որ ոչ ոք չկա։ Մենք մինչև գիշեր զբոսնեցինք և գնացինք տուն։ Տանը իմ մայրիկը իմ սիրած ուտելիքն էր պատրաստել և ես կերա ու գնացի քնելու։ Մյուս օրը ես զարթնեցի և նկատեցի, ամբողջ ձյունը հալվել էր և ծառերը կանաչել էին։ Ես տեսա իմ ընկերներին, որոնք զարմացել էին։ Ես բարևեցի ընկերներիս և տեսա, որ միայն մեր բակի մոտ է մնացել ձյուն և այդպես սկսվեց գարունը։

Ամփոփում մաթեմատիկա

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (72; 96); 12
    բ․  (90; 126); 2
    գ․  (108; 198); 2
    դ․  (125; 200); 25
    ե․  (175; 324;) 2
    զ․  (40; 56; 72); 4
    է.  (120; 140; 189): 1
  2. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (88; 104); 12

  3. բ․  (85; 102); 1
    գ․  (31; 40); 1
    դ․  (140; 224); 4
    ե․  (45; 48; 81); 1
    զ․  (57; 76; 83); 1
    է․  (260; 325; 455) 1
  4. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․ [21; 28] 1
    • բ․  [84; 108] 2
    • գ.  [160; 260] 2
    • դ․  [14; 35; 42] 1
    • ե․  [15; 40; 45] 1
  5. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․  [23; 31] 1
    • բ․   [32; 35]1
    • գ.   [54; 126] 1
    • դ․   [48; 36; 54] 1
    • ե․   [51; 68; 85]։ 1

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը: Գետի գետնի վրայի և սարերի միջով հոսք է որը աննդատ շարժվում է։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: