Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժեղն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: առյուծը մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Թագավոր, մեծ, բարձր, երկմել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Այո, թեթև, փոքր, փոքրահոգի, կառուցել, սոված։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Հովազ

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Զիջել, կասկածել, նախազգուշացնել, կոչել, ոչնչացնել:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր-700, 800-ութ հարյուր, երեք հարյուր-300, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ «Արքայական որս» «հզոր արքայական մռնչոց»

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

ծալվածք-վածք-ուտ

համակարգչ-ային-վեր

հաջորդ-ական-ջ

ան-ակ-նոց

խմոր-եղեն-յա

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Մայրենի

Մայրենի

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտել մեկ բառով։ Ինչ է ցույց տալիս -սուն ածանցը։

երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տեսնյակ-ութսուն

ինը տասնյակ-իննսուն

սուն ածանցը-ցույց է տալիս տասնյակ

229․Զննիր տրված բառաշարքերը և փորձիր պարզել թե բաղադրյալ թվականներից որոնք կից (միասին) գրություն ունեն և որոնք հարադիր (առանձին)։

Ա․Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը։Այս բառաշարքում գրված են մինչև իննսունինը թվերը, որոնք գրվում են միասին։

Բ․Հարյուր մեկ, երկու, հարյուր քսանվեց , հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ, ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն։Այս բառաշարքում գրված են հարյուրից բարձր թվերը, որոնք առաձին են գրվում։

230.Տրված թվականները գրիր բառերով

վաթսունհինգ, քառասունութ,մեկ հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։

231․Պարզիր թե ինչպես է գրվում ինը։

-Ինն անգամ վաթսուն՞, կրկնեց նա։

Ինը տարի է ընկերություն ենք անում ։

Ինը քստնից տասնմեկով է փոքր։

Երկուսին գումարած ութ ինը կլինի՞։

Ինն ես ասում բայց երկուսին գումարած ութ տաս կլինի ինն ինչից է մեծ։

Իննսուն տարի է տևել այդ պատերազմը թե հարյուր։

Տատս իննսունմեկ տարեկան է ։

9 գրվում է երկու ձևով՝ ինն և ինը

232․Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատիր և տարբերությունները գտիր։ Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրիր։

ա)Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում ։-Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում ։

բ)Տղան համար հարյուր վաթուսնմեկ դպրոցն էր ավարտել ։Տղան հարյուր վաթսսունմեկկերրորդ դպրոցն էր ավարտել ։

գ)Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է։ Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է։

դ)Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց։Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց։

ե)Գրքի երեք հարյուր քսանմեկերորոդ խնդիրն եմ լուծում։Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում։

զ)Նրա ծանոթն ապրում էր ծաղկի փողոցի համար երկու տանը։Նրա ծանոթն ապրում էր ծաղկի փողոցի երկրորդ տանը։

233․Փակագծում տրված թվականներն այնպես գրիր որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ որ կամ որերորդ հարցին(որ՞ ածանցով դարձրիր)։

Տասներրորդ օր է, որ բակ չեմ իջել։


Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։

Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում։

Խաղի երեսունհինգերրոդ րոպեում եղբայրս գոլ խփեց ։

Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի։

Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն։

Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել ։

Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:

Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է։

Մայրենի

Անտառի խորքում մի ճոճ[1] կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով[2]՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր[3],
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։2

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին[4] նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։3

Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Երեխան արաջուց ապրում էր անմարդ անտառում որտեղ նա որբ էր և կովերի հետ եր ապրում կաթ ծծում այդպես ապրեց մինչև չեկան թագավորի զինվորները և գտան այդ տղային։ Տղային տարան արքայի պալատը և արքան սիրեց այդ տղային համբուրեց գրկեց և անուն տվեց՝ Պախրատուր

Գնում եմ Մայր դպրոց նախագիծ

Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես։

Ես առաջին դասարանից եղել եմ Հյուսիսային դպրոցում և մինչև հիմա շարունակումեմ ուսումը և գիտեմ բոլոր դպրոցի տեղերը։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկա և ռուսերեն։

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները։

Դասերը, արձանները, մարմնամարզությունը, ֆուտբոլը, դասարանները, համակարգիչները, դասատուները։

Մայր դպրոցն ու ես։

Ես շատ քիչ ծանոթ եմ Մայր դպրոցին, այնտեղ շատ-շատ դասարաններ կան և ընտրության սրահներ օրինակ՝ ռոբոտաշինություն կամ սուսերամարտ, որը ես գնում եմ։

Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից։

Ես մտածում եմ, որ Միջին դպրոցում կունենամ շատ ընկերներ, որոնց հետ մինչև դպրոցի վերջը կմնամ։

Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը։

Ես շատ քիչ ծանոթ եմ Մայր դպրոցին, այնտեղ շատ-շատ դասարաններ կան և ընտրության սրահներ օրինակ՝ ռոբոտաշինություն կամ սուսերամարտ, որը ես գնում եմ։

Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում։ Իմ ամենա սիրելի վայրը բասկետբոլի սրահն է, որը շատ մեծ է։

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:  Գոյականներ – Գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի Ածականներ – խիզախ, բարի, երկար, վազել, ջրել, գնալ, հրաշալի։

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:  Իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժիշկ, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան: հասարակ-ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ։ Հատուկ-Հարությունյան, Գևորգ, Երևան, Աննա, Սևան։

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարի-կամ, գրել-որ, ծով, լույս-ա-մուտ, առանց-պետք, հող-ոտ, գնել-որդ, ամառ :  

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: Կաթնային, խորհրդավոր, գետնային, հեռավոր, քարոտ, ամպոտ։

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է-Արեգը ուժեղ է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ եր լինում-Արեգը գնում եր տուն։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել-համակարգիչը լարերով միացրել էին։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ-Արեգը գնաց խանութ, որովհետև սոված է։ 

Մայրենի

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Կապույտներ – լուռ ու մունջ-թաքուն կամ սուս, դատարկ-փուջ, երկյուղի-վախեցած, միմյանց-մեկ մեկի, սաստկացավ-ջղայնացավ կամ խիստացավ, փարատելու-սփոփելու, տարօրինակ-անսովոր, ջուլհակ-կտորեղեն գործող, ճախարակով-թել մանելու գործիք, հանճար- տաղանդավոր։
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները: տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-սովամահը, լուն ուղտ շինելով-մեծացնել, ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը, ունքը շինելու տեղ աչքն էլ հանեցին:
  3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր): Պարզ-գլուխ, թագավոր, կտավ։ Ածանցավոր-հարցմունգհնարագիտություն, կախարդական, անմահական, արհեստասեր
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Նայեց-անձ, հանդիպեցավ-անձ, կարծում-անձ, գործում-անձ, գովեց-անձ, տուն-իր, հանելուկ-իր, կտավ-իր, օրորոց-իր, եղեգ-իր։
  5. պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը: Ես չգտա
  6. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:Մեկը բարի մյուսը չար։
  7. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

Մեզանից միլիոն տարի անց…

Մեզանից միլիոն տարի անց ենթադրում եմ, որ մարդիկ կկարողանան ճամփորդել արևային համակարգի բոլոր մոլորակներում, նաև կապ կհաստատեն այլմոլորակայինների հետ։ Մեր գալակտիկայում կստեղծեն քաղաք-տիեզերանավեր, որոնց մեջ կապրեն մարդիկ և այլմոլորակայիններ։ Ապագայի մարդիկ կխոսեն մեկ լեզվով և կսովորեն մեր ժամանակների պատմությունը։ Ապագայի մարդկանց մոտ միշտ լինում է սարք որը խելքի մեջ է և այդ սարքով կարելի է գալակտիկայով խոսալ։

Մայրենի

Մռմռում, նվնվում, ցատկեց, ցատկեց, ճանկռել

ա)Բոլորի եր-ով է վերջանում իսկ սիրամարզը ոչ

բ)Բոլորա ածական էն բացի երեխա-բառից

գ)Բոլորի եր-ով է վերջանում իսկ կանայք-բառը ոչ

Ա/ով

Բ/ովքեր

Ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ։

Եզակի , հոգնակի։

Միակ, օրինակ՝ համակարգիչ։

Բազմաթիվ, օրինակ՝ համակարգիչներ։

Ա/ ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փունջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, պատեր, պապիկներ։

Բ/Եղբայրեր, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսսներ, ծաղկավաճառներ, պանրագործաբաններ։

Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործաբաններ

Ձվեր, սրեր։

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվաgը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղնայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

4. Վերնագրի՛ր տեքստը: Ինքնաստուգում

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Աշխարհագիտ աշխարհագրություն և ճանապարհորդ և ճանապարհածախս։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: ամենաբարի-Ինչպիսի, սրինգն-ինչ, նա-ով, քաղցր-ինչպիսի, մխիթարում-բայ, անտառի-ինչի, սթափվեց-բայ, կախարդական-ինչպիսի։

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

մադը-ենթակա գիշեր-ստորոգյալ

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի: Սփոփել, փայլել, հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկուհազարինսունինը, եռեսունինը, քառասունհինգ, յոթհարյուրվաթսունվեց, ութսունչորս։