Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Կայմերը դնեյին ձկան բերանի մեջ, որ ձուկը չկարողանար բերանը փակեր և դուրս գնայն

  • Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Որ ձուկը չկարենար բերանը փակեր և դուրս գնան

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ի՞նչ իրարանցում ընկավ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Հսկա ձուկը բացեց բերանը և գետի ջուրը խմեց։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ- լող

հանգստանալ- հանգիստ

խաղալ- խաղ

զրուցել- զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու անգամ, տաս հազար, երկու հարյուր և յոթանասունհինգ:

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

հսկա ձուկ

կոտրված նավ

հոգնած ճանապարհորդ

մեծ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ – անվախ

Հսկա – մեծ

Նորից – կրկին

Այժմ – Ներկայումս

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ – աղմկալից

Չոր – փափուկ

Դուրս – ներս

Հանգիստ – անհանգիստ

Ամառային ճամբարի մասին

Ամառային ճամբարը սկսվեց մայրենիի և մաթեմատիկայի Հունիսի 1-ին մենք ստուգատեսներով։ դպրոցում շատ ուրախ օր անցկացրեցինք, լողացինք, Սարալանջում երգեցինք Կոմիտասի երգերը, պաղպաղակ կերանք։ Ճամբարում մենք ամեն օր լողում ենք, կատարում մայրենիի և մաթեմատիկայի ստուգատեսային առաջադրանքները, Ճամփորդում։ Հունիսի – 9 մենք դասարանով գնացինք սիրահարների այգի, Կասկադ, Օպելա։ Մենք ուսումնասիրեցինք Երևան քաղաքի այգիների արձանները։ մենք նաև քայլքով գնացինք Կինոհայաստան և դիտեցինք մուլտֆիլմ։

Ճամփորդություն դեպի Սիրահարների այգի։

Սկզբում մենք նստեցին մի եղնիկ և գնացինք դեպի Սիրահարների այգի։ Մենք այնտեղ տեսանք՝

Սիրո միության առձան

Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը - Պանորամա | Հայաստանի  նորություններ

Գեևորգ Էմինի առձանը

Պատկեր:Գևորգ Էմին.JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արմենուհու առձանը

Արմենուհի (քանդակ, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մենք մի քիչ ընդմիջում արեցինք և ուղևորվեցինք դեպի Կասկադի այգի։

Այնտեղ մենք քայլեցինք և ծանոթացանք Կասկադի հետ իսկ դրանից հետո եղնիկով վերադարձանք դպրոց։

Երկիր, որտեղ ոչ մի կլոր բան չկա

Լինում է չի լինում մի երկիր է լինում, որտեղ ոչ մի կլոր բան չկա։ Այդ երկրում մարդիկ սուր էին, ոչ մի կլոր բան չկար տները սուր էին մարդիկ շատ ջղայն էին և ամեն աղբ գետնին գցելուց տասը տարի բանտ էին տալիս, իսկ ծառը կտրելու համար մարդուն ծեծում էին։

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Թումանյական օրեր

Տորք Անգեղ

Ղազարոս Աղայանի օրեր

Ջաննի Ռոդարի

Կարդում ենք Էքզյուպերի…

Զատկածեսն ընտանիքում

—————-Ստեղծագործական աշխատանքներ———————-

Պայծառ գարունը

Առավոտ

Տարօրինակ դդում

Ինչ կա չկա երկնքում

Ես բոլոր ֆլեշմոբներին մասնակցել եմ