<<Երևան քաղաքի արձանները>> Մաս 3
- Մայր Հայաստան
- <<Արարատ֊73>>
Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։

Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ[1][2][3][4]։
- <<Ուշացած լուսանկար>>
- Արձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ Տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի պատվավոր քաղաքացի, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երևանցիներ, հյուրեր։ Հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ[2]։
- Բարեկամության ձեռքեր
- «Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- Տիգրան Պետրոսյան
- Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] – օգոստոսի 13, 1984[4][5], Մոսկվա, ԽՍՀՄ), շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։ Միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
- Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] – ապրիլի 19 (մայիսի 2), 1900[2][3][4][…], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[5], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[6][7]։
Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[8][9][10]։
- Միքայել Նալբանդյան
- Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 2 (14), 1829, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն – մարտի 31 (ապրիլի 12), 1866, Կամիշին, Kamyshinsky Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ գրող և բանաստեղծ։ Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։
- Գևորգ Էմին
- Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան, սեպտեմբերի 30, 1919[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն – հունիսի 11, 1998[1], Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951, «Նոր ճանապարհ» ժողովածուի համար և 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
- <<Արմենուհի>>
- «Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ[2]։
- Ընթերցողի արձան
«Ընթերցողը» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 20-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ։
Հուշարձանը նվիրված է Երևանի՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։
Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, սիրիացի գրող Ադոնիսը և այլ արվեստասերներ[1]։
- Արմեն Տիգրանյան
- Արմեն Տիգրանյան (դեկտեմբերի 14 (26), 1879[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – փետրվարի 10, 1950[3][4], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[3])՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները[5]։Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։