Եթե ծննդյանդ օրը բազմապատկես 2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես 50 –ով, ստացված թվին ավելացնես քո ծննդյան ամիսը, արդյունքից հանես 250, կստանաս եռանիշ կամ քառանիշ թիվ։ Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին թվանշանը ցույց կտա ծննդյանդ օրը, իսկ մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին երկու թվանշանները ցույց կտան ծննդյանդ օրը, իսկ մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։
23×2=46
46+5=51
51×50=2550
2550+7=2557
2557-250=2307
Հնարք 2-րդ․
Եթե մտապահես մի եռանիշ թիվ և այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ վեցանիշ թիվը բաժանես 7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում կաստանաս քո մտապահած թիվը։
112 112
112112:7=16016
16016:11=1456
1456:13=112
Հնարք 3-րդ․
Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե այս տարի ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա ստացված թվին ավելացրու 1021, իսկ եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
37×5=185
185+50=235
235×20=4700
4700+1021=5721
5721-2011=3710
Հնարք 4-րդ․
Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես 2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես 10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ, կրկին կստանաս տարիքդ։
10×5=50
50+8=58
58×2=116
116-6=110
110×10=1100
1100-100=1000
1000:100=10